Այսօր՝ 28 հոկտեմբերի 2020թ., 00:00
Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ից, ժամը 08.00-ից Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք Ադրբեջանը դեռ չի համաձայնվել. Թրամփի խորհրդական Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է. Անդրանիկ Թեւանյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան «Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
Հարցում

Մարտի 18-ը հայտարարում ենք համազգային աղոթքի օր. Կաթողիկոսը հորդոր է տարածել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս-ը

հայրապետական հորդոր է տարածել

կորոնավիրուսի համավարակի առնչությամբ:

Հորդորում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։

Կոչ ենք ուղղում բոլորին՝ գործել անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ ոչ միայն մեր անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ՝ խորապես ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը նաև մեր անձնական պատասխանատվությունն է: Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։ Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում:

Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք․

Ա․ մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,

Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,

Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,

Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,

Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,

Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),

Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։

Սույն որոշումները հրահանգելով եկեղեցական կառույցներին ի գործադրություն՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարում ենք համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը։

Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։

Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին:

Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan