«Մեր սեղանից ձեր սեղանին՝ զուգարանի թուղթ». Ալեքսանդր Լապշինը պատասխան նվեր է ուղարկել Բաքու
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացրել է, որ Ադրբեջանից որպես նվեր թեյ է ստացել:
«Մեզ Բաքվից չորացրած կորոնավիրուս են ուղարկել: Շնորհակալ եմ: Մեր սեղանից ձեր սեղանին՝ Բաքու»,- տեսանյութում ասել է Լապշինը՝ ցուցադրելով իր պատասխան նվերը՝ զուգարանի թուղթը: