Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան
Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։
Մասնավորապես Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։
Qatar Airways, Fly Dubai», Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր։
«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից