Վանաձոր տեղափոխված 5 անձանց տեստերի արդյունքները բացասական են. Լոռու մարզպետ
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվա 5 անձանց տեստերի պատասխանները բացասական են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5-ի տեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը», գրել է Անդրեյ Ղուկասյանը: