Կարո Փայլանը կոչ է արել 15 օրով դադարեցնել դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայում կորոնավիրուսի առաջինդ դեպքի գրանցմանը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում պատկան մարմիններին կոչ է արել կորոնավիուրսի տարածման դեմ առնելու եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը եւ դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը։
Նշենք, որ մարտի 11–ին Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Թուրքիայում։