Էվերեստ լեռան չափի հսկայական աստերոիդը կթռնի Երկրի կողքով
Ապրիլ ամսին Էվերեստ լեռան չափի հսկայական աստերոիդը կթռնի Երկիր մոլորակի կողքով: Սակայն NASA-ն պնդում է, որ անհանգստանալու պատճառ չկա: 52768 աստերոիդը (1998 IR2) առաջին անգամ նկատվել է 22 տարի առաջ: Ըստ տիեզերական գործակալության` ապրիլի 29-ին վաղ առավոտյան այն կթռնի Երկրից 3.908.791 մղոնի սահմաններում` շարժվելով ժամում 19.461 մղոն արագությամբ:
Չնայած 1-ից 2.5 մղոն լայնությամբ աստերոիդը դասակարգվում է որպես վտանգավոր, քանի որ մոտ կլինի Երկրի ուղեծրին, NASA-ի գիտնականներն այն չեն ներառել գործակալության` հետագա հավանական ազդեցությունների ցանկում:
«Մեր նպատակն է հայտնաբերել եւ հետեւել բոլոր հավանական վտանգավոր աստերոիդներին եւ գիսաստղերին շատ ավելի շուտ, քան դրանք կարող են մոտենալ Երկրին»,- նշել է գլխավոր հետազոտող Էլեոնորա Հելինը