Ադրբեջանը զորքերը լայնածավալ տեղաշարժ է կատարել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ համընդհանուր զորավարժությունների շրջանակում կայացված որոշումներով զորքերը եւ հրամանատարական կետերը տեղափոխվել են օպերատիվ տարածքներ, ճակատային եւ բանակային օդանավերը տեղափոխվել են պահուստային օդանավակայաններ, հրթիռային եւ հրետանային զորքերը դուրս են բերվել պահեստային կրակային եւ մեկնարկային դիրքեր: