WhatsApp-ում «մութ թեմա» է հայտնվել
WhatsApp մեսենջերում վերջին թարմացման հետ հայտնվել է ինտերֆեյսի մութ ձեւավորում կամ «մութ թեմա» ընտրելու հնարավորություն, հայտնում է RNS-ը։
Նշվում է, որ նոր ռեժիմի օգտագործումը պետք է նվազեցնի աչքերի ծանրաբեռնվածությունը ոչ բավարար լուսավորված տարածքներում եւ օգնի կենտրոնացնել ուշադրությունը էկրանի վրա։
iOS-ի վերջին տարբերակներով եւ Android-ով աշխատող սարքերում նոր ռեժիմն ավտոմատ կերպով է ակտիվանում, ավելի հին տարբերակներում այն պետք է ձեռքով միացնել, նշվում է WhatsApp-ի բլոգում։