Հայ ֆուտբոլիստի խփած գոլը հաղթանակ է պարգևել արգենտինական «Ուրականին» (տեսանյութ)
Արգենտինայի ֆուտբոլի ազգային առաջնության հերթական տուրի շրջանակներում կայացել է «Ուրական» և «Ինդեպենդիենտե» թիմերի հանդիպումը: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:
Խաղն ավարտվել է «Ուրականի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով, որի կազմում միակ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Հայ ֆուտբոլիստն Արգենտինայի առաջնությունում խփել է իր երրորդ գոլը:
23-ամյա Բալեկյանը ծնվել է Բուենոս Այրեսում: Նա հայկական ծագում ունի մորական կողմից: 2018 թվականին Բորբերտոն հրավեր է ստացել հանդես գալու ազգային հավաքականում և արդեն 4 խաղ է անցկացրել ազգային ընտրանու կազմում:
Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այժմ որպես մարզիչ գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա»-ն, մեկ ամիս առաջ գովասանքի էր արժանացրել Բալեկյանին՝ իր գլխավորած թիմի դեմ խաղից հետո: