Հետազոտողներն առաջին անգամ արտաերկրային ծագման սպիտակուց են հայտնաբերել
Հարվարդի համալսարանի եւ PLEX Corporation ու Bruker Scientific ընկերությունների ետազոտողները հայտարարել են, որ առաջին անգամ արտաերկրային ծագման սպիտակուց են հայտնաբերել: Բացահայտումն արվել է 1990 թվականին Ալժիրում գտնված Acfer 086 երկնաքարի ուսումնասիրման ժամանակ:
Ինչպես հայտնում է HighTech+-ը, այն ստացել է հեմոլիտին անվանումը: Դա ոչ մեծ սպիտակուց է, որը կազմված է գլիցին ամինաթթվից, ինչպես նաեւ պարունակում է երկաթի, թթվածնի եւ լիթիումի ատոմներ: Չնայած նրան, որ այդ բաղադրիչները հանդիպում են նաեւ երկրային սպիտակուցներում, դրանց կոնկրետ տեղակայումը եզակի է:
Գտածոն հերթական անգամ ապացուցում է, որ դրանք սկսել են ձեւավորվել տիեզերքում եւ կարող էին Երկիր ներթափանցել երկնաքարերի միջոցով:
Հեղինակները դեռ չգիտեն՝ կոնկրետ ինչպես է ձեւավորվել հեմոլիտինը: Ամենայն հավանականությամբ, այն ունի ոչ կենսաբանական ծագում, օրինակ, այն կարող էր ձեւավորվել գլիցինի մոլեկուլներ կրող փոշու մասնիկների ազդեցության շնորհիվ: