Բա իմ ջանը քա՞ր է․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ իրավապաշտպանությանը՝ նշելով, որ իրավապաշտպաններից մեկն իրեն ասել Է, որ նախընտրում է ընթացող աղմկահարույց դատավարությունների՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ կարծիք չհայտնել, քանի որ վախենում է հայհոյանքներից՝ «բա իմ ջանը քա՞ր է, ես տեսնում եմ, որ Մանվել Գրիգորյանը մահվան եզրին է, ու լռեմ, քանի որ ինձ կարող են հայհոյե՞լ»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ դա արդեն իրավապաշտպանություն չէ։