Համոզվեցի՞ք, որ թու-թու-թուն չի կարող օգնել
Ցավալի է, բայց փաստ՝ Հայաստանը եւս հայտնվեց կորոնավիրուսի ճիրաններում: Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Համոզվեցի՞ք, որ թու-թու-թու-ն չի օգնում նման իրավիճակներում:
Լավ է, որ չեղարկեցիք նաեւ մարտիմեկյան երթը: Իհարկե, ասում են չեղարկեցիք, քանի որ ակնկալվում էր խայտառակ քիչ մասնակցություն, բայց կարեւորն այդ չէ, այլ այն, որ խելամիտ որոշում կայացվեց:
Մնում է, որ մի օր էլ հասկանաք, որ դուքով եւ հպարտ քաղաքացի ասելով, իրականությանը չհամապատասխանող վիճակագրական թվեր հրապարակելով երկրի տնտեսությունը չի զարգանում, բնակչության կենսամակարդակն էլ չի բարձրանում:
1998-2008 թվականներին Ռոբերտ Քոչարյանը լայվ չէր մտնում, ֆեյսբուքում թվեր չէր հրապարակում, պարբերաբար ՀՀ քաղաքացիներին չէր ասում, որ նրանք դուխով են եւ հպարտ, բայց տնտեսությունը մի քանի տարի շարունակ աճում էր երկնիշ թվերով, կենսամակարդակն աճում էր, իսկ երկրում տնտեսական իրական աշխուժություն էր:
Հասկացաք, որ թու-թու-թու-ն չի կարող օգնել հիվանդությունների, համաճարակների կանխարգելման գործում, հուսանք մի օր էլ կհասկանաք, թե ինչ տհաճ է, երբ խնդիրների մեջ տառապող մարդուն անդադար ասում եք, որ նա հպարտ է, որ նա դուխով է, եւ որ նրա կենսամակարդակն աճում է, քանի որ երկրում հրաշալի փոփոխություններ են տեղի ունենում, երբ նույն այդ մարդը ոչ այդ փոփոխություններն է տեսնում, ոչ էլ իր կենսամակարդակն է աճում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am