Պոմպեոն Իրանին եւ Չինաստանին կոչ է արել «ասել ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
ԱՄՆ-ը «խորապես մտահոգված է», քանի որ Իրանը, հավանաբար, «թաքցնում է կորոնավիրուսի տարածման մանրամասները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ բոլոր երկրների կոչ անելով «ասել ճշմարտությունը», հաղորդում է Reuters-ը:
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, քանի որ Իրանի ռեժիմը կարող էր թաքցնել ինֆորմացիան այդ երկրում կորոնավիրուսի բռնկման մասին»,- ասել է նա: Նա նաեւ քննադատել է Պեկինին, որը եւս պետք է ճշմարտությունն ասի: