Իտալիայում փակել են Միլանի տաճարը եւ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վենետիկի պատրիարքարանը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություն) հայտարարել է բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA-ին:
Այդ որոշումը, որը վերաբերում է կիրակնօրյա ծառայություններին, ընդունվել է կորոնավիրուսի տարածման եւ Վենետոյի իշխանությունների՝ ցանկացած հանրային գործունեություն դադարեցնելու կարգարդության կապակցությամբ: Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները խորհուրդ են տվել հավատացյալներին չմոռանալ աղոթքի մասին եւ առաջնորդվել հոգեւոր ծառայությամբ, որը հաղորդվում է ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:
Համաձայն իշխանությունների վերջին տվյալների՝ Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակված է ավելի քան 150 մարդ: