Այսօր՝ 30 մարտի 2020թ., 00:00
Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ Գազի գնի փոփոխություն կլինի․ փոխվարչապետ Կորոնավիրուսային տոտալիտարիզմ Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից Տարօրինակ կորոնովիրուսային վիճակագրություն Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում Պարետատունն անկազմակերպ է․ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են անելու․«Մեդիա պաշտպան» Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP Ուրուգվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը Նիկոլ Փաշինյանն ուզում է հետեւել մեզնից յուրաքանչյուրին ԱՄՆ 1 դոլարը հայաստանյան բանկերում վաճառվում է 504 դրամ առավելագույն փոխարժեքով Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով. Արմեն Աշոտյան Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նա նախապես մեկուսացված էր Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ Չգիտեմ ում շունն է, բայց աչքիս կծում է էս վիրուսը (տեսանյութ) Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայ տատիկն ու Կոմիտասի ազդեցությունը Նոր որոշում. 100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից Մահացել է «I Love Rock 'n' Roll» հիթի հեղինակը Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի. РИА Новости Ադրբեջանում մարդկանց մեկուսացրել են քարանձավում. Մեկուսացում՝ ադրբեջանական ձեւով (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է «Ֆեյսբուքում» ևս մեկ խաբեության մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան Արցախում այսօր լռության օր է Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. երկու ծանր դեպք կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ Մոսկվայից, Մինսկից Երևան և հակառակ ուղղություններով թռիչքներ են սպասվում Կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 482-ի ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը Հակաճգնաժամային քայլեր Ուզում են պարտավորեցնել օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է Ինչպես են դիմավորել Վիտալի Բալասանյանին հեռուստաբանավեճից հետո (տեսանյութ) Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից» Կորոնավիրուսի հուսադրող ու զգաստացնող թվերը Արցախ մեկնող ԱԺ պատվիրակությունը կգլխավորի Ալեն Սիմոնյանը. ինչու չի մեկնել Արարատ Միրզոյանը Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Fox News Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. Փաշինյան ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ (ուղիղ) Գերմանիայի Հեսեն հողի ֆինանսների նախարարի մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի հետ․ DW Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ եւ սրամտություն․ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է Լուկաշենկոն ծաղրում է ողջ մոլորակին․ Ժիրինովսկին Բելառուսում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի մասին Դիտարկվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունը․ Հակոբ Արշակյան «Ինքնամեկուսացման խորհուրդներ». Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը (տեսանյութ) Պարետը հրապարակել է սահմանափակումների ենթարկվող տնտեսական գործունեությունների ամբողջական ցանկը Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու․ Կաթողիկոսը ցավակցել է Դևեջյան ընտանիքին Ինչո՞ւ եք խաբում հանրությանը. Հայկ Խանումյանը` Արայիկ Հարությունյանին Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ոստիկանները դադարեցրել են Վարդանանց փողոցում գործող շինանյութի 2 խանութի աշխատանքը Համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ Անհավատալի տեսարան. Տաթեւիկ Ռեւազյանը գրառում է կատարել Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը Արցախի նախագահի թեկնածուները բանավիճում են․ (տեսանյութ) ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ մատը մատին չխփեց Ինչպես են Չինաստանում ախտահանում մեքենաները (տեսանյութ) Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին Մորուքը 1000 անգամ մեծացնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ) Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակել Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) Մոսկվայում գերազանցվել է 2007 թվականի ջերմաստիճանային ռեկորդը Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան. տեղեկատվական շտաբ
Հարցում

Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, քանզի Արցախում դեռ 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակը մի քանի անգամ բարձր է եղել, քան Ադրբեջանում. Ն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արցախին կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ Արցախում առ այսօր տեղի ունեցած ընտրություններն ապացուցում են, որ ժողովրդավարական առումով Արցախում և Ադրբեջանում գոյություն ունեն բոլորովին տարբեր իրողություններ։

«Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը երկու երկրների տնտեսությունների մրցունակությունն է:

«Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի»,– ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրություն հրավիրել մեկ այլ խնդրի վրա: Վարչապետը նշել է, որ այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում «մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով»:

«Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա»,– ասել է նա:

 

website by Sargssyan