Microsoft-ը կներկայացի Windows 10-ի` խնդիրներ առաջացրած թարմացման նորացված տարբերակը
Microsoft-ը մտադիր է ներկայացնել Windows 10 օպերացիոն համակարգի համար թարմացման նորացված տարբերակը, որն ավելի վաղ խնդիրներ էր առաջացրեց մի շարք օգտատերերի մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
«Մենք մեր գործընկերների հետ համատեղ աշխատում ենք այս թարմացման բարելավված տարբերակի վրա»,- նշվում է Microsoft-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Խոսքը թարմացման մասին է, որը ստացել է KB4524244 համարը: Այն Microsoft-ի կողմից ներկայացվել էր փետրվարի 11-ին: Դրանից հետո որոշ մասնագիտացված ինտերնետային աղբյուրներ հայտնել էին, որ թարմացման տեղադրումը կարող է խնդիրներ առաջացնել օպերացիոն համակարգի աշխատանքում: Ավելի ուշ Microsoft-ում խոստովանել էին, որ KB4524244-ը ճիշտ չի աշխատում: Ընկերությունը դադարել էր ուղարկել թարմացումը եւ խորհուրդ էր տվել ջնջել այն: