Այսօր՝ 04 ապրիլի 2020թ., 00:00
ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը․ Reuters Ինչո՞վ է նոր կորոնավիրուսը տարբերվում գրիպից. Business Insider Սիմֆոնիկ նվագախմբի նոր նախաձեռնությունը․ առցանց վարպետաց դասերի շարք աշխարհահռչակ երաժիշտների եւ պրոֆեսորների հետ ՊՆ պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հրապարակված գնդապետի բաց նամակի կապակցությամբ Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել Եթե Ռոբերտ Քոչարյանին բան պատահի, ես հայց կներկայացնեմ միջազգային դատարան․ Թորոսյան Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան Չպետք է կորոնավիրուսը լինի, հետո նոր հասկանանք, որ անիմաստ ազատազրկում են. փաստաբան Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի․ «ՌԻԱ Նովոստի» Գազի պայթյունից Ռուսաստանում շենք է փլուզվել Եւս մեկ արտադրամաս փակվեց, եւս տասնյակ մարդիկ մնացին անգործ Կորոնավիրուս. Ֆրանսիայի բանտերից 266 բանտարկյալ է ազատ արձակվել. RFI Երբ վարչապետը պարապ է Հայ դատի գրասենյակը պետդեպին կոչ է արել Հայաստանին տրամադրվող 25 մլն–ի օգնությունն ուղղել համավարակի դեմ պայքարին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին՝ նախատեսվածի համաձայն. Թրամփ Փաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից. Ռուբեն Հակոբյան Կորոնավիրուսը հիմնականում ազդում է թույլ իմունիտետ ունեցողների վրա. գուցե թանկացումների համար օրե՞նք փոխվի. Հրանուշ Խառատյան Թրամփը բացատրել է, թե ինչու է խուսափում բժշկական դիմակ կրելուց. Интерфакс Սրերով զինված կիսամերկ տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա՝ պնդելով, թե վարակված է կորոնավիրուսով (տեսանյութ). РИА Новости Երևանի քաղաքապետարանի կրավորական մոտեցումը Հայաստան վերադառնալ ցանկացողների մեծ թվի պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերը սպառվել են. դեսպանություն Քիմ Քարդաշյանը ծեծում է քրոջը. Տեսանյութ Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, Եվրոպա կհասներ տարիներ հետո. Արմեն Սարգսյանի մտորումները Չավին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին Էդ ո՞ւմ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ ձեր գործավարուհին թղթերը դռան տակից է տալի՞ս. Ավագանու անդամը` քաղաքապետին Մարտին Հայաստանում սննդամթերքի գների աճ է արձանագրվել Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 94 տոկոսը. РИА Новости Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4.7 հազարը. ՏԱՍՍ Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան Յակուձաների թիվը կտրուկ նվազել է Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ՀՀ քաղաքացիները Քորթնի Քարդաշյանը կիսվել է Հայաստանում արված բացառիկ լուսանկարներով Աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան Նախօրեին մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է նրա համածառայակիցը. ՔԿ Որքա՞ն է կորոնավիրուսը հագուստի միջոցով տուն բերելու հավանականությունը Վրաստանում կորոնավիրուսից մի կին է մահացել. «Sputnik-Վրաստան» 1 օրվա ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 477 քաղաքացի է տուգանվել 41-ամյա տղամարդը գողացել է կանացի ներքնազգեստի 2500 կտոր Ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում. Աշոտ Ղուլյանի կուսակցություն Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը Tesla-ն մեծացնում է էլեկտրամոբիլների արտադրությունը ԱՄՆ-ն կդադարեցնի անհատական պաշտպանության միջոցների արտահանումը. «Ամերիկայի Ձայնը» Ուզբեկստանում 2 ամիս բջջային կապն ու համացանցը անվճար կլինի Թուրքիայում մինչեւ 20 տարեկան բնակիչներին արգելվել է տնից դուրս գալ. Anadolu Նավթի գներն աճել են Նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ. Ռուբեն Մելիքյան Փաշինյանի խոսքը` կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը Աղետը շարունակվում է Տպավորություն է ստեղծվում, որ Ռևազյանն ինքն իրեն է նշանակել կոմիտեի ղեկավար «Համաշխարհային տնտեսությունը կանգ է առել»․ Արժույթի միջազգային հիմնադրամ․ «Վեստի» Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) Անցյալի մոլուցքով տառապող այդ մարդը հիմա մեծ խնդիր ունի Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել մինչև ապրիլի 12-ը Միջին վիճակագրական ընտանիքների երեխաների և Արսեն Թորոսյանի երեխաների տարբերությունը ՀՀ-ն դիմել էր ՌԴ-ին, եւ այն անհրաժեշտ քանակությամբ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է տրամադրել. ՌԲԿ Աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումն ուղղակի ցինիզմ է Միայն թշնամին՝ սեփական թրաշամանուկ, մանկանիտների ձեռքով կարող էր սա անել Վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում. Տեսանյութ Չկա գոնե մի մարդ, որը պատասխան տա՝ ինչի վարի տվեցին ՀՀ ավիացիան Սինանյանը կարողանում էր ԱՄՆ-ում ցածր աշխատավարձով պետական աշխատանքի լինել, իսկ Հայաստանում պետք է միլիոններով աշխատավարձ ու պարգևավճարներ ստանա Իսրայելական սկանդալային լրտեսական ընկերությունը կորոնավիրուսի մոնիթորիգի համար կառավարություններին ԾԱ է առաջարկում. BBC «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է Տաթևիկ Ռևազյանն այնքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ մի քանի անգամ տոմս է վաճառել. նա թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Ռոբերտ Քենեդիի թոռնուհին եւ նրա որդին կորել են կանոեով նավարկության ժամանակ. WP Ո՞ր երկրներն են հաղթած դուրս գալու «նավթային պատերազմից». փորձագետի մեկնաբանությունը Դուք խոսում եք ռասիզմից, սակայն ի՞նչ է սա, եթե ոչ ռասիզմ. Դրոգբան դեմ է աֆրիկացիների վրա պատվաստանյութի փորձարկմանը Գազի սակագնի հնարավոր բարձրացումը քաղաքական լուրջ բաղադրիչ ունի. Արա Գալոյան ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը Լրագրողների աշխատանքը պետք է պաշտպանվի, ոչ թե սահմանափակվի․ Դունյա Միյատովիչի կոչը մի շարք երկրների ղեկավարներին Zoom սերվիսում արված տեսազանգերի հազարավոր ձայնագրություններ հայտնվել են համացանցում. WP Կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի Մարտին ԱՄՆ տնտեսությունը կորցրել է 701 հազ․ աշխատատեղ․ WP Քաղաքապետն արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս. Դավթաշենի նախկին թաղապետ Գազի խնդիրը լրջանում է Օրվա խորհուրդը Knight Frank. Իտալիայում եւ Ֆրանսիայում բնակարանների վաճառք է սկսվել մինչեւ 30 տոկոս զեղչով «Գնացեք նստեք տանը, կառանծյա պահեք». Մարությանը՝ իրեն քննադատողներին Շուրջ 70 երկիր է միացել ամբողջ աշխարհում մարտական գործողությունները դադարեցնելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին
Հարցում

Արտակ Դավթյանին հասկացրել են՝ նա կարող է հեռանալ. մանրամասներ լարված նիստից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների եւ Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել:

Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռեւս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար:

Եվ ավելին, կանոնադրության մեջ սահմանված Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է:

Այսինքն՝ Գլխավոր շտաբը եւ անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաեւ զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, եւ իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը:

Մենք տեղեկացանք նաեւ, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաեւ պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի եւ հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանից, եւ նրա օրերը հաշված են:

Հավելենք, որ Արտակ Դավթյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ եւ նույնիսկ հարցաքննվել է այդ դեպքերի մասով՝ որպես մարտի 1-ի դեպքերի ժամանակ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ենթակա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan