Այսօր՝ 03 ապրիլի 2020թ., 00:00
Փաշինյանի այցը Նիդերլանդներ հետաձգվել է Դանիան վարպետաց դաս տվեց. Արթուր Ղազինյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի է մահացել Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը` աշխատավարձերի պահպանմամբ Կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու արագությունը. Վարչապետ Զարիֆը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին ՀՖՖ-ն քննարկել է մրցաշրջանի վերսկսման տարբերակներ, գումար հատկացրել ակումբներին Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ուժի կիրառումից. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձը հրադադարի խախտմանը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով «Չէի մտածում, որ կխոցեի». 3 տանկ խոցած Ռաֆայելն իրեն հերոս չի համարում Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ Օգանովսկու արձագանքը՝ իրեն ուղղված մեղադրանքներին Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյանի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Հայաստանում անազատության մեջ գտնվողները պաշտպանված չեն․ Հայկ Ալումյան Կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը կարող է ավելի ցածր լինել, քան համարվում է. The Lancet Infectious Diseases Վրաստանը 2 մլրդ լարիի աջակցություն է տրամադրում տնտեսությանն ու քաղաքացիներին, նվազեցնում պետական ծախսերը Բելառուսը հույս ունի ապրիլին Ռուսաստանից նավթ գնել 1 բարելի համար 4 դոլար գնով. Բելառուսի վարչապետ Օրվա խորհուրդ Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC Պրեմիերա․ Սեբու, Միշո, Սերժ Թանկյան՝ Introvert Mercedes-Benz-ը ներկայացրել է ժամանակավորապես փոփոխված պատկերանշանը Չինացիները կրկին վերադարձել են չղջիկներ ուտելուն և վերաբացել մսի շուկաները, որտեղից, հնարավոր է, տարածվել է կորոնավիրուսը. Daily Mail (լուսանկարներ) Իտալիայի սուպերմարկետներից մեկում երիտասարդները մեծ ծեծկռտուք են սկսել ․ Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ) 9 մլն դոլար. կարանտինում գտնվող Ռոնալդուն շքեղ Bugatti Centodieci է գնել Daily Mail. բրիտանացիները խանութներում հավկիթի պակասի պատճառով սկսել են հավ գողանալ Սա նախ և առաջ քաղաքապետարանի անգործության հետևանք է Ձեր օրինակով են մեծանալու մեր երեխաները Հարություն Հարությունյան. «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը կտա ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ The Guardian-ը պատմել է՝ ինչպես է Zoom-ն օգտագործում մարդկանց տվյալները Նեյմարի արձանը (ծաղրանկար) Ովքեր կստանան 26.500 դրամ մեկանգամյա աջակցություն (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Ադրբեջանում սկսել են խոսել արտակարգ դրություն հայտարարելու մասին Պատգամավորների մեքենաները չեն ստուգո՞ւմ (տեսանյութ) Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու. Արթուր Վանեցյան Մոսկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է Նավթի շուկայի կայունացման համար ՕՊԵԿ+-ի փոխարեն նոր գործարքի մասին խոսք չկա. Պեսկով Պարետին տեղեկացրեք՝ Էրեբունիում արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, փողոցում այնքան մարդ կա, ինչքան 1 ամիս առաջ. Միհրան Հակոբյան Պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ Արսեն Թորոսյանը, արդարացնելով իր և իր թիմի ձախողված պայքարը վիրուսի դեմ, հայտարարում է՝ Վրաստանում վարակվածների փոքր թիվը երջանիկ պատահականության արդյունք է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վրաստանում բնակիչների կոմունալ ծախսերի վճարման համար պետբյուջեից 150 միլիոն լարի կտրամադրվի Կարոտել եմ այն Հայաստանին որում ինձ պաշտպանված էի զգում. Արա Վարդանյան Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության եւս 2 դեպք. Վարակվածների թիվը հասավ 5-ի. մարզպետ ԵՄ երկրները փետրվարի սկզբին Եվրահանձնաժողովին հավաստիացրել էին, թե պատրաստ են կորոնավիրուսի համաճարակին. Reuters Գարեգին Բ Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» պանթեոն Ադրբեջանում կհետեւեն քաղաքացիների ցանկացած տեղաշարժին Հաճախ նմուշառում կատարում ենք հենց տներից. Արսեն Թորոսյան Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 տոկոս Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը չի արգելվելու. Հայաստանում դեֆիցիտ չկա ու չի լինելու. Բաբկեն Թունյան Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում. Արփինե Հովհաննիսյան Առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում ժողովրդավարական ընտրությունների արդյունքները. ՍերԺ Սարգսյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. Արսեն Թորոսյան Ինչո՞ւ են Մարզահամերգային համալիրում նման մեծ թվով մահճակալներ տեղադրվել. Արսեն Թորոսյանի պարզաբանումը Առողջապահական համակարգի նման ծավալում եղել է միայն 90–ականների պատերազմի ժամանակ. Թորոսյան Ներքնակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտոնություն ստացավ. Կլինի 40 մլն դրամի ներդրում եւ 16 նոր աշխատատեղ Վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. Արսեն Թորոսյան Brabus-ը ներկայացրել է Mercedes-Benz G63-ի զրահապատ տարբերակը (լուսանկարներ) Ինչո՞ւ են Վրաստանում վարակակիրներն ավելի քիչ, քան Հայաստանում. Թորոսյանի պարզաբանումը Վարակակիրներ են հայտնաբերվում բեռնատարների վարորդների թվում. Արսեն Թորոսյան COVID-19 պանդեմիա. աշխարհը սննդի դեֆիցիտի կբախվի. DW Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը՝ օրավարձով աշխատողների համար. Փաշինյանի գրառումը «Լիդիան Արմենիայի» 100-ից ավելի աշխատակիցներ ընդդեմ ՀՀ կառավարության. դատարանը հայցն ընդունել է վարույթ Որոշ ժամանակ հետո կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել. Արսեն Թորոսյան «Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ Պիկը կարող է լինել ցանկացած պահի. Արսեն Թորոսյան Աշոցքի և Ամասիայի ավտոճանապարհները դժվարանցանելի են. Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել. Newsgeorgia ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը (տեսանյութ) Ունենք կորոնավիրուսից առողջացած՝ 2 վարակակիր. ԱՆ խոսնակ Բոլորին անուն առ անուն հիշում ենք, խոնարհվում ենք կորուստ և վիրավոր ունեցած բոլորի առաջ․ Արայիկ Հարությունյան ԵԱՀԿ ԽՎ-ի ամենամյա նստաշրջանը Վանկուվերում չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա. վարչապետ Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին 3,6 միլիոն ֆրանսիացիներ կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից․ RFI Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ ՄՆԱՑԵ'Ք ՏԱՆԸ․ Գեղարքունիքի մարզպետ
Հարցում

«Գոլոս Արմենիի». Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծելն է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին:

«Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է, որոնց էվոլյուցիան, ավելի ճիշտ՝ դեվալվալվացիան գործնականում ամեն օր իր հաստատումն է գտնում մե՛րթ Հայաստանի կողմից երկու գլխավոր բանակցորդների հարցազրույցներում (կառավարության եւ ԱԳՆ-ի ղեկավարների), մե՛րթ իրենց իսկ հայտարարություններում, մե՛րթ Մինսկի խմբի շրջանակում հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերում։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչների հռետորաբանության եւ ձեւակերպումների փոփոխությունը, կցկտուր ու անհամոզիչ շտկումները, իրողությունների եւ փաստերի մշտական հարկադրված ժխտումները, ինչպես եւ սեւը սպիտակի տեղ ներկայացնելու գերատեսչության անհաջող փորձերը լիակատար չափով բացահայտում են այն ոչ թե պարզապես անմխիթարական, այլ հայ ժողովրդի համար սպառնալի պատկերը, որ Փաշինյանի իշխանության դեռ չլրացած երկու տարիների ընթացքում ձեւավորվել է կարգավորման գործընթացում եւ ընդհանրապես համաշխարհային հանրության կողմից Արցախի խնդրի ընկալման հարցում։ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի մյունխենյան հանդիպումը դարձավ դրա եւս մեկ ակներեւ ու առավել քան համոզիչ հաստատումը։


Արտաքին ասպարեզում, թերեւս առաջին անգամ, այդչափ ակնբախ դրսեւորվեց պետության համար սարսափելի եւ ծայրաստիճան վտանգավոր փաշինյանական քաղաքական, իրավական ու մտավոր մերկությունն ու ողորմելիությունը։ Արդյունքում եվրոպացիների կազմակերպած «խաղաղարար» շոուի գլխավոր արդյունքը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. հաղթող ժողովրդի ներկայացուցիչը պետության ղեկավարի պարզապես խղճուկ ու անօգնական ծաղրապատկերի տեսք ուներ՝ պատերազմում պարտված, ջախջախված եւ խայտառակված կողմը ներկայացնող Ալիեւի ու իր շքախմբի լկտի, ինքնավստահ, գռեհիկ պահվածքի խորապատկերին։

Սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց գործել «ոչ մի օր՝ առանց սթրեսի» սկզբունքով եւ հենց հաջորդ օրը հրապարակեց «մյունխենյան սկզբունքները», որոնք, պետք է ենթադրել, Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումն են բանակցային գործընթացում։ Արժանին մատուցենք Փաշինյանին. նա ազնվորեն, չթաքցնելով ու չթաքնվելով, հասարկությանը հրամցնում է այն, ինչին, ըստ էության, փորձում է հասնել իր կառավարությունը բանակցությունների ընթացքում։ Եվ ապացուցում է, որ իրավացի էին նրանք, ովքեր առաջին իսկ օրվանից համարել են, որ Հայաստանում իրեն իշխանության բերելու հիմնական նպատակը Արցախի հարցը լուծելն է ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ նրանց թիկունքում կանգնած նավթային կորպորացիաների շահերի։ Այն, ինչը չհաջողվեց Տեր-Պետրոսյանին 90-ականներին, ներկայումս հանձնարարված է Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդ մասին են առաջին հերթին պերճախոս կերպով վկայում նրա «մյունխենյան սկզբունքները»։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆՔ.

1. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ չի նշվում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

2. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ չի օգտագործվում «պետություն» բառը Արցախի վերաբերյալ։

3. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա ինքնորոշման իրավունքի մասին։

4. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։

5. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ գործածված չէ «Արցախի Հանրապետության իշխանություններ» արտահայտությունը։

6. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ նշված չէ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու անհրաժեշտությունը՝ որպես հայկական կողմի համար առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիր։

7. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ հիշատակված չէ հայկական կողմի համար կարեւորագույն կանխադրույթը. Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

8. Փաշինյանի գրառման մեջ ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից վերջին 32 տարիներին իրականացվող հայատյացության եւ ցեղասպանության պետական քաղաքականության մասին։

9. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա հայ փախստականների եւ նրանց իրավունքների մասին։

10. Փաշինյանի գրառումը վկայում է Արցախի կողմից պետական անկախության ձեռքբերման հարցում վարչապետի բացարձակ իրավաբանական անգրագիտության մասին։

11. Փոխարենը Փաշինյանի գրառման մեջ երկու անգամ օգտագործված է «հեղափոխություն» բառը, իսկ այդ «միկրո» եւ «մինի հեղափոխությունների» էությունը փաստացի հանգում է հարցի փուլ առ փուլ լուծմանը։

12. Փոխարենը Փաշինյանի գրառման մեջ կրկին ներկայացվում է ծայրաստիճան անհեթեթ թեզն այն մասին, թե «հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»։

 

website by Sargssyan