Այսօր՝ 07 ապրիլի 2020թ., 00:00
Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ Հնդկաստանում վառել են միլիոնավոր մոմեր ու ճրագներ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի միասնականության․ ՏԱՍՍ (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» կտուգանի Կայլ Ուոլքերին մարմնավաճառուհիների հրավիրելու համար Պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի. Փաշինյանը՝ Լարսի մասին Մեր սոցիալական ծրագրերով աջակցությունը անգամներով ավելի է Վրաստանինից. Փաշինյանը թվեր բերեց Ես ակնկալում են, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN Ինչո՞ւ Վրաստանում բարեփոխումներն ավելի արագ տեղի ունեցավ, քան Հայաստանում. մեկնաբանեց Փաշինյանը Ինչո՞ւ են բարձրանում գները եւ ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը. Փաշինյանը նշեց պատճառները Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն Ուրբաթ օրվանից խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել. Նիկոլ Փաշինյան Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան «Նիկոլի ստերն այլևս հետաքրքիր չեն հանրության համար». Նարեկ Սամսոնյան Եթե պարգեւավճարները փողը բաժանենք թոշակառուներին, ամեն մեկին բաժին կհասնի ամսական 165 դրամ. Փաշինյան Հայ եկեղեցու Վայոց ձորի թեմը գյուղացիներին կարտոֆիլի սերմացու է տրամադրել «ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջնի 0.5%-ի». Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը «կայունից» «բացասական» է դարձրել ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը Մենք Արցախում կունենանք 2-րդ փուլ, անկախ նրանից` թեկնածուներից մեկն ինչ կոչ է արել իր ընտրողներին. Իրավապաշտպան Շվեդիայի իշխանությունները օրենք են մշակում, որը թույլ կտա կորոնաիրուսով պայմանավորված «արտակարգ միջոցառումներ» ընդունել Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն Կորոնավիրուսով վարակվածների կրկնապատկման տեմպը 7 օրից դարձել է 8 օր. Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն նույնպես էժանացել է Ավագ շաբաթվա արարողությունները եւ պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ Այս անիմաստ գործողությունն ուղղված է «ծաղկացնելու» պայքարի իմիտացիան. Գեւորգ Գրիգորյանը՝ դիահերձման օրենքի մասին Բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմակ կրել. Կարող եք կրել տանը կարված դիմակներ. Նախարար Երեւանում բնարականներից մեկը ջրալցվել է. փրկարարներ են եկել. վերեւի հարեւանուհին տանը քնած է եղել Սրմաքեշը վաղուց վաճառել է «Արարատին» պատկանող հողատարածքը «Հայրիկ, դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման եւ վերանորոգման աշխատանքները Տնտեսվարողները չպետք է առիթից օգտվեն և ՀԴՄ չտրամադրեն․ Էկոնոմիկայի փոխնախարար Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղեւորները «Զվարթնոց»-ից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել Ճապոնիայում վարչապետի տուն ներթափանցելու փորձի համար կնոջ են ձերբակալել «Մարգո, դու մեծ բեւեռներ ես համատեղում». Կանդելակին Սիմոնյանին շնորհավորել է քառասունամյակի առիթով Էկոնոմիկայի փոխնախարարը չբացառեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք. մարզպետ 87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում Ինչ է կատարվում այս պահին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում (լուսանկարներ) Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim Համավարակով պայմանավորված՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ արձակվեց Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրենքի նախագիծը մշակվել է 780 000 ԱՄՆ դոլարով Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կորոնավիրուսի թեստավորվում անցնում Հայաստանում Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար Բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում. Փաշինյան «Դարոյնք» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունը վաղվանից սկսում է իր աշխատանքերը Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից հետո. Կարեն Ճշմարիտյան «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հայտարարությունը Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. քաղաքապետ Երեխաների պատվաստումները կատարվում են առանձնացված սենյակներում. Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա Փոխնախարարը մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում բարդությունների պատճառով «Սպայկա» ընկերության կրած վնասը «Մենք կանգնած ենք հազարավոր զոհերի վտանգի առաջ»․ Շվեդիայի իշխանությունները բնակիչներին կոչ են արել պատրաստվել վատագույնին. Daily Mail ԱԳՆ-ի կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը Ինչո՞ւ է Վանաձորում թանկացել հացը. պարզաբանում է քաղաքապետը Ո՞րն է գնաճի պատճառը․ պարզաբանում է փոխնախարարը Արարատի մարզում երիտասարդ կին է ականի վրա պայթել. նա բանջար հավաքելու էր գնացել Խոակին Կապարոս․ «Հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին» Ինչպիսի՞ սննդակարգը կարող է օգնել կանխել կոտրվածքները ծերության ժամանակ Սիրուն Մինասն առանց շպարի Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից «Նժարին Եվրոպան է»․ Իսպանիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել կորոնավիրուսին միասնական հարված հասցնել Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը Կորոնավիրուսը քիչ էր, հիմա էլ ցրտահարությունը Չինաստանում գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան Ռուսաստանում սննդի վրա ամենաշատը ծախսում են Կովկասում եւ Չուկոտկայում Բանալին թեսթերի մեջ է Ռուսաստանում նորակառույցներում գները կարող են ընկնել 15-30 տոկոսով Բելառուսում ֆուտբոլ են խաղում, ոչ ֆուտբոլիստներն են հիվանդանում, ոչ էլ երկրպագուները Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը չի կայանա․ Խաբիբը բաց կթողնի UFC 249 մրցաշարը Այսպե՞ս եք հարգում եւ սիրում բուժաշխատողներին «Լավագույն օրերը կվերադառնան»․ Եղիսաբեթ 2-րդը ուղերձով դիմել է բրիտանացիներին․ The Guardian Կորոնավիրուսային անհեթեթություններ. ծաղրո՞ւմ են, թե՞...
Հարցում

«Ալիևը «պատ» է, որից պետք չէ վախենալ. միևնույն է քանդվելու է». Արտակ Զաքարյան

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, որի վերաբերյալ հայտնել է իր հիասթափությունը: Արտակ Զաքարյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ: Արցախյան հարցում Փաշինյանից դրական առաջընթաց կամ լուծումներ երբևէ չեմ ակնկալել ու դրա մասին ասել եմ: Մյունխենում տեղի ունեցած ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույցը, մեղմ ասած կոտրեց հնարավոր հույսերը: Ակնհայտ է, որ Փաշինյանն Արցախի կարգավորման հարցում դժվարանում է նույնիսկ պաուզան պահել:

Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման: Այսինքն, որոշ տարածքների վերադարձ, փախստականների և տեղահանվածների վերաբնակեցում, հարաբերությունների նորմալացում, այնուհետ Ադրբեջանի կազմում, որպես ազգային փոքրամասնություն ուրախ, անհոգ կյանք և այլն: Փաշինյանը՝ Ալիևի այս դիտարկմանը լիարժեք պատասխան չտվեց՝ կցկտուր խոսելով Դուշանբեից, ուղիղ կապից (որի ընթացքում ծիծաղում էր Մամեդյարովը) Արցախի անվտանգությունից և կոնֆլիկտի պատմությունից:

Ի՞նչ իմաստ ուներ երկար-բարակ խոսել ներկաների մոտ քմծիծաղ առաջացնող «միկրո, մինի հեղափոխություններից», սեփական անձի գովերգումից, ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը կատարված տեսնելու հարցում միակը լինելուց: Ի՞նչ է շահում դրանից Հայաստանը: Մի՞թե Փաշինյանն այդքան միամիտ է, որ կարծում է դրանով գովասանքի է արժանանալու կամ հայկական կողմի համար բանակցային հարմար դիրքեր է ապահովելու:

Վարողի հարցին, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային հանրությունից՝ Փաշինյանը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Դա հազար անգամ արվել է, առանց մեր ակնկալելու: Ինչո՞ւ չի նշում, որ Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա ճանաչման համար՝ բացատրելով դրա նշանակությունը: Փոխարենը Ալիևն է նշում, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ զորքերի դուրսբերման հարցում:

Երբ Ալիևը մեզ խորհուրդ է տալիս ինքնորոշվելու համար մեկ այլ տարածք գտնել, բացահայտ հասկացնելով, որ մերժում է բանակցային օրակարգի մեր ցանկացած շահ, ինչո՞ւ է Փաշինյանը նորից վերադառնում Տիգրան Մեծի ժամանակաշրջան` առաջ բերելով ներկաների ծիծաղը: Ո՞րն էր իմաստը անցյալին հղում անելու կամ պատմության հետ կռիվ տալու: Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանա միջազգային բաց քննարկմանը: Մի՞թե փակ հանդիպումներում էլ է այդպես: Ալիևյան պատից պետք չէ վախենալ, դա միևնույն է քանդվելու է:

Չգիտեմ, թե անվտանգության տեսանկյունից աշխարհին ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատը, բայց մեր երկրի ռազմա-քաղաքական անվտանգության տեսանկյունից լուրջ հետևություններ պետք է անենք:

P.S.

«Օկուպացված տարածքներ» տերմինը երկար ժամանակ ազերիները չէին կարողանում խցկել նույնիսկ հասարակական կազմակերպությունների փաստաթղթերում, իսկ հիմա ամենաբարձր մակարդակով կիրառում են ու մեր կողմից պատասխան չկա»:

website by Sargssyan