Վերլուծաբանները որոշել են PlayStation 5-ի ինքնարժեքը
Macquarie Capital-ի վերլուծաբան Դեմիեն Տոնգը, պատմել է, որ Sony ընկերությունը PlayStation-ի արտադրության մեջ օգտագործել է բացառիկ պահեստամասեր: Սրա հաշվին սարքի ինքնարժեքը կազմում է 450 դոլար:
Ըստ այս հաշվարկների՝ PlaysStation 5-ը կարող է արժենալ 470 դոլար: Ներկայումս Sony-ի ամենից թանկ կոնսոլ PS4 Pro-ն արժե 399, 99 դոլար և այն հաճախ վաճառվում է զեղչով:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ նոր կոնսոլը կստանա SSD սկավառակ, ձայնի համար պատասխանատու 3D չիպ և մի շարք այլ հնարավորություններ: