Այսօր՝ 28 փետրվարի 2020թ., 00:00
Լարսի ճանապարհը բաց է՝ բոլոր տեսակի մեքենաների համար Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Պուտինը խոսել է իր նմանակների մասին (տեսանյութ) Թուրքիան օգտագործում է Լիբիայում եւ Սիրիայում պատերազմները, որպեսզի թաքցնի տնտեսական անհաջողությունները Իբլիդում ավիահարվածների հետեւանքով 33 թուրք զինվորական է մահացել «Այո»-ի շտաբում էլ են բոյկոտում Հանրահավաք եւ երթ ընդդեմ կորոնավիրուսի Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին Անելանելի դրություն․ թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում Հակառակ օպտիմալացման ծրագրի՝ Փաշինյանն ընդլայնում է հաստիքացուցակը Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Գյավուր» բառի համար Էրդողանը պետք է նկատողություն ստանա. Կարո Փայլան ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել. Ներքին հրահանգ է եղել Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել. Կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին Պահեստային տարբերակ են ուզում անցկացնե՞լ. այն շատ «նրբորեն» են փաթեթավորել Գեւորգ Պետրոսյանը կնստի՞ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել Քեյթ Միդլթոնը մրցավազքի է մասնակցել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը (լուսանկարներ) ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է սահմանախախտին հայտնաբերած քաղաքացուն Եթե 300.1-ը նոր հանցակազմ չէ, «7-ի գործը» պետք է բացվի․ Խուդոյան ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Քարոզարշավի 1-ին շաբաթում Հ1-ն իշխանության օգտին է գործել Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը. ԱԳՆ Գերմանիան գտնվում է COVID-19-ի համաճարակի սկզբում․ նախարար Կիբերհարձակումների պատճառով ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ Իրանի քաղաքացի վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից Մեղրիի անցակետում կսահմանափակվեն Թուրքական ստորաբաժանումները Իդլիբում գնդակոծում են ռուսական ինքնաթիռները ՍԴ դատավորներից ոչ ոք չօգտվեց օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից. Երվանդ Վարոսյան Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ Սլովակիայի նախկին վարչապետը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից ՍԴ-կառավարություն 100:0 Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով «Չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար». Դևիդ Բեքհեմը՝ արքայազն Հարիի մասին Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է ամբիոնի վարիչ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի համագործակցության ծրագիր Ատալանտա» - «Վալենսիա» խաղին Միլան այցելած իսպանացի լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս «Եթե ինչ-որ մեկն այս պատմության մեջ պետք է իրեն վիրավորված զգա, ապա դա մենք ենք». Մեգան Մարքլ Կորոնավիրուսից չվախենալով մերկացել է (Լուսանկարներ) Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա. դեսպան «Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա». Ստանիսլավ Զասը՝ Արցախի խնդրի մասին Հս. Կորեան մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի Կորոնավիրուսի` համաշխարհային զբոսաշրջությանը հասցված վնասը 22 միլիարդ դոլար է գնահատվել Պատահարների քանակի աճը պայմանավորված է ներմուծված ավտոմեքենաների մեծ մասի հնությամբ. ՃՈ պետ ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան «Մենք հո հանցագործ չենք, որ խուսափում է մեզ հետ շփվելուց». ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցներն՝ Արսեն Թորոսյանին Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում Վրաստանում կորոնավիրուսի պատճառով խուճապի մատնվելու պատճառներ չեն տեսնում Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին կասեցնում է ուխտագնացների մուտքը երկիր Բարի գալուստ համաճարա՞կ Նշվել են պատմության գլխավոր չլուծված հանելուկները Կոծկելուն էլ ձև կա Մարտի 5-ին Ստամբուլում Պուտինի եւ Էրդողանի հանդիպում չի նախատեսվում. Պեսկով Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից (տեսանյութ) ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել Զիդան․ Շատ բարդ խաղում չհերիքեց 10 րոպե կենտրոնացվածություն Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի, սակայն դա չի վերաբերում մեքենաներին «Ես կուզեի այսպիսի կազմվածք ունենալ երեք երեխաներ ունենալու դեպքում, իսկ դուք հինգը ունեք». Նատալյա Վոդյանովան՝ հիասքանչ կերպարներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան․ իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Հայ-ռուսական խմբավորումը տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն է. ՌԴ դեսպան Չինաստանում 2019 թվականին միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ Արմեն Գևորգյան. Եվս մեկ անգամ՝ կորոնավիրուսի մասին Սուտ մատնությանը վերաբերող նոր հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է Թեժ գիծ եք բացել, որ ինչ անեք
Հարցում

Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը

Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան։ Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրեցին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։

Սակայն պետք է հասկանալ, որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհարմարավետության և աբսուրդային իրավիճակների խնդիրները, քանի որ դրանք լոկալ, սուբյեկտիվ են՝ դիտարկենք որոշ համեմատաբար մակրոխնդիրներ, որոնց բախվում է երկիրը այս նոր գործընթացների մեկնարկով։

Նախ ի սկզբանե հայտարարվում էր, որ Շիրակի մարզի զարգացման՝ Գյումրիում ակտիվության բարձրացման նպատակով, այդ ավիաընկերություններն իրենց գործունեությունը կծավալեն հիմնականում Գյումրիի օդանավակայանից։ Մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ թռիչքների բացարձակ մեծամասնությունն իրականացվում է Երևանից։ Եթե խնդիր է դրվել Գյումրին դարձնել զարգացած տուրիստական կենտրոն, իսկ դրա բոլոր հնարավորությունները կան, ապա «լոուքոսթերների» թռիչքների մեծամասնությունը պետք է իրականացվեին հենց Շիրակի օդանավակայանից, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։ Դա կստեղծեր հնարավորություն, որ հնարավոր օտարերկրյա այցելուները /նրանց այցելությունները ևս քննարկման առարկաեն/ առաջին հերթին կայցելեին Գյումրի, իսկ այնուհետև Երևան և Հայաստանի մնացած վայրերը։ Դա իր հերթին կբերեր Գյումրու տուրիստական նշանակության օբյեկտների և կոմունիկացիաների զարգացման։ Սա պարզ լուծում պահանջող խնդիր է, որը սակայն անհասկանալի պատճառներով անտեսվեց։

Հաջորդը. Վարչապետն իր ելույթներում ուրախությամբ նշում է, որ արդեն սովորություն է դառնում շաբաթ-կիրակի օրերը Եվրոպա մեկնել-վերադառնալը։ Բացի նրանից, որ այդ «սովորությունը» միևնույնն է ոչ բոլորին է հասանելի, լավագույն դեպքում «պարգևավճարաշատ» և դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնյաներին, բայց ոչ հպարտ քաղաքացիներից շատերին, բյուջետային ավիաընկերությունների ավելացող ուղղություններին զուգընթաց, պրակտիկորեն բարդանում է տարբեր երկրների մուտքի վիզաների ստացման գործընթացը՝ ի հակառակ դրանց դյուրինացման մասին տարբեր հայտարարությունների։ Դուք փորձեք որևէ ուղղությամբ վիզա ստանալու համար օր վերցնել, տեսեք, թե որքան նյարդ և ժամանակ է ձեզանից խլելու։ Չկա նաև երաշխիք, որ երկար քաշքշուկներից հետո գրանցվելուց հետո վերջապես կստանաք մուտքի վիզան, առավել ևս բազմակի օգտագործման։ Առանձին դեսպանատներ փոխել են իրենց կողմից մի շարք ուղղություններով վիզաների տրամադրման կարգը՝ իրականացնելով վիզա կենտրոնների միջոցով, ինչն առավել բարդացնում է գործընթացը։ Օրինակ՝ Վիեննայի ուղղությամբ բյուջետային ավիաընկերությունների թռիչքներին զուգահեռ Գերմանիայի դեսպանատունն այս տարվա սկզբից այլևս չի տրամադրում Ավստրիայի մուտքի վիզա։

Վիզայի տրամադրումն իրականացվում է Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան կողմից՝ վիզա կենտրոնների միջոցով։ Այս ամենն ավելի է բարդացնում վիզաների ստացման պրոցեսը։ Հետևաբար առանց վիզաների տրամադրման պրոցեսի հեշտացման և ազատականացման, որքան էլ շատ լինեն բյուջետային ավիաընկերությունների ուղղությունները, միևնույն է դրանք ՀՀ հպարտ քաղաքացիների մեծ մասի համար անհասանելի են լինելու։

Անհրաժեշտ է դիտարկել նաև, թե տնտեսապես որքանով է մեր երկրին ձեռնտու նման պրոցեսը: Հասկանալի է, որ այդ ուղևորությունները ոչ միայն ավիատոմսի համար վճարվող գումարներն են, այլ նաև կեցության ծախսերը, որ արվում են օտարերկրյա ծառայություններից օգտվելիս։ Կան, արդյո՞ք, տնտեսական հաշվարկներ, թե արդյունքում որքան միջոցներ են դուրս հանվում Հայաստանից։ Առավել ևս, որ վարչապետն ամեն անգամ ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության բացման մասին։ Օրինակ՝ «Ռայան Էյր» ավիաընկերության պաշտոնական կայքում հայկական ուղղությունների մեկնարկի հետ կապված կա կանխատեսում, որ այս տարի ընկերությունն այս ուղղություններով կփոխադրի կփոխադրի 198000 ուղևորի։ Կոպիտ հաշվարկով՝ եթե տոմսի միջին արժեքը 35 եվրո է, ապա միայն այստեղից գոյանում է 7 միլիոն եվրոյի արժեք, որի ճնշող մասը հաստատապես վճարելու են ՀՀ քաղաքացիները Եվրոպա մեկնելու համար։ Ըստ շրջագայությունների խորհրդատվական lonelyplanet.com հեղինակավոր կայքի ուսումնասիրությունների՝ օրինակ Իտալիայում անցկացրած ամեն օրվա համար միջին բյուջետային ճանապարհորդության արժեքը կազմում է 100 եվրո, ներառյալ սնունդն ու կացությունը։ Այսինքն նշված ուղևորներից 150000-ը, եթե մեկ շաբաթով մեկնում է հանգստի և օրեկան ծախսում 100 եվրո, ապա երկրից արտահանվում է 105 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին ՀՀ արտաքին պարտքը 250 միլիոն դոլարով է աճել, ահա թե ինչու է դա կարևոր։

Բյուջետային ավիաընկերությունների գործունեության ամենադրական կողմերից մեկը պետք է լիներ զբոսաշրջության աճը։ Դեռևս չկա պաշտոնական վիճակագրություն, բայց միանշանակ կարելի է պնդել, որ այս ընթացքում այդ ավիաուղիների միջոցով Հայաստանից մեկնածների քանակը անհամեմատ ավելի բարձր է, քան ժամանածներինը։

Ըստ թռիչքներից օգտվողների՝ ինչ կազմով մեկնում է ինքնաթիռը, գրեթե նույն կազմով էլ վերադառնում է Հայաստան։ Շահո՞ւմ է արդյոք դրանից երկիրը, դժվար է ասել։ Հարցը շատ պարզ է, արդյոք լոուքոստերներով մեզ մոտ խթանվելու է արտագնա տուրիզմը, թե՞ ներգնա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում պատկերն այլ է, նախ «լոուքոստերները» գործում են Թբիլիսիից դուրս գտվող օդանավակայաններում, հատկապես, Քութաիսիի օդանավակայանում։ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ զգալիորեն ավելացել է։ 2012 թվականի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ անցնելով 8 միլիոնի շեմը։

Եվ վերջապես ևս մեկ հարց, որ այդպես էլ պատշաճ պատասխան չստացավ, վերջիվերջո, մատչելի ավիատոմսերի դիմաց կառավարությունը ինչպիսի փոխհատուցում է տրամադրում ավիաընկերություններին, ինչ սուբսիդավորման մասին էր այսքան խոսվում և գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից, ինչպիսի պարտավորություններ է ստանձնել կառավարությունը։ Երբ սովորաբար որևէ պայմանավորվածություն գաղտնի է պահվում, ուրեմն մտահոգվելու ինչ-որ առիթ այնուամենայնիվ կա։

Մտահոգիչ է նաև դասական ավիաընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցությունը։ Ըստ վերջին տեղեկությունների «Տարոմ ավիան» դադարեցրել է ավիատոմսերի վաճառքը։ Դեպի Աթենք, Սալոնիկ, Լարնակա և Պաթոս ուղղությունները մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծել հունական ավիաուղիներում մասնագիտացած Էգեյան Էյր ավիաընկերության համար, դեպի Վիեննա թռիչքները ՝ Ավստրիական ավիաուղիների։ Ինչ է սպասվում այս և մյուս ավիաընկերություններին դժվար է կանխատեսել։ Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքողը, ժամանակը ցույց կտա:

Ի վերջո բյուջետային ավիաընկերությունների տնտեսական արդյուանվետության վերաբերյալ շատ բարդ է խոսել, քանի դեռ չկան օրենսդրական կամ ոլորտի քաղաքականության այնպիսի լծակներ, որոնք նվազագույնի կհասցնեն երկրից դրամական միջոցների, ռեսուրսի արտահոսքի, դասական ավիաընկերությունների հետ կապված ռիսկերը և իսկապես կխթանեն հայաստանյան զբոսաշրջությունը։

Գրիգոր Պողոսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan