Կառավարող ուժի թիվ մեկ դաշնակիցը՝ ատելություն
Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում ունեցած վերջին գերհուզական, վիրավորանքներով լեցուն ելույթից հետո երկրում կտրուկ ավելացավ ատելության մթնոլորտը: Սոցիալական ցանցերը ֆեյքերի եւ իշխանության կույր պաշտպանների կողմից հեղեղվեցին սպառնալիքներով, հայոհյանքներով եւ անեծքներով:
Կառավարող ուժին, կառավարող ուժի ղեկավարությանը բազմաթիվ անգամ առաջարկ է արվել, կոչ է արվել վերջ տալ այս ամենին, երկրից վերացնել ատելության մթնոլորտը, բայց ամեն օր ատելության չափաբաժինն ավելանում է:
Յուրաքանչյուր գրառում, հրապարակում, հոդված, որն ըստ կառավարող ուժի եւ նրանց աջակից ֆեյքերի պարունակում է քննադատություն, արժանանում է անեծքների եւ հայհոյանքների տարափի:
Քննադատությանը չի հետեւում բանավեճ կամ քննարկում, հետեւում է հայհոյանք, սպառնալիք եւ անեծք: Վստահաբար կարող ենք պնդել, որ ցանկության դեպքում իշխանությունները շատ հեշտությամբ կարող են փոխել փնթնոլորտը, կարող են վերացնել այս ամոթալի վիճակը, բայց ոչինչ չեն անում:
Իսկ չեն անում, քանի որ հասկանում են, որ իրենք կարող են կառավարել միայն ատելության մթնոլորտում: Այլ իրավիճակում նրանք մեկ օր անգամ չեն կարող պահպանել իշխանությունը:
Երբ ցրվի ատելությունը, երբ անհետանա գերհուզականությունը մարդիկ կտեսնեն ամբողջ իրականությունը, իսկ այս դեպքում արդեն Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում կամ նրա լայվը համերգասրահից կարժանանար կտրուկ եւ համարժեք արձագանքի ամբողջ հասարակության կողմից:
Ատելությունն է այս կառավարության, կառավարող ուժի թիվ մեկ դաշնակիցը եւ նրանք ամեն ինչ անելու են այս մթնոլորտը պահպանելու համար, որտեղ նույնիսկ իր անունը ճիշտ գրել չկարողացողը կարող է թույլ տալ հայհոյել եւ սպառնալ Արցախն ազատագրողին, այս երկրի համար շատ ու շատ լավ բան արած գործչին...
Վարդան Մխիթարյան
Top-News.am