Ո՞վ կարող էր մտածել
Եվ այսպես, հարևան, արդեն գուցե նաև «բարեկամ» սուլթանապետությունում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հաղթել է և նախնական տվյալներով ստանում է միլի մեջլիսի 125 մանդատներից 65-ը։ Սա անում է մանդատների ընդհանուր թվի ընդամենը 52 տոկոսը։
Նիկոլի թվի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում 2018թ. գըմփ-գըմփ-հու ընտրությունների արդյունքում ձևավորված «թավշյա» խորհրդարանի անմեղսունակ մեծամասնությունն ունի 88 մանդատ`մանդատների ընդհանուր թվի ուղիղ 70 տոկոսը, և միշտ կարող է անցկացնել, հարկ եղած դեպքում` տապալել ցանկացած նախաձեռնություն, օրենքի նախագիծ, որոշում, ցանկացած առանցքային պաշտոնում իր ուզած պոլիփեդին «նշանակել»։ Կարող է ուզածի չափ և ուզածի պես Սահմանադրության վրա թքելու, ոտները սրբելու և անգամ «խնչելու» մաստեր-կլաս ցույց տալ, ինչն էլ հաճույքով անում է...
Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող մեխի գլուխը պատրաստ է օրինականացնել խելագարության կանխավարկածի «շրջանակներում» ծնված ցանկացած «սյուռեալիստական» օրենք, որոշում, եթե դա դեմ չէ իր մերկանտիլ շահերին, ինչպես բանկային գաղտնիքը «ոչ ևս» անող օրենքի դեպքում։
Փաստորեն, չմեռանք`ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ թագավորող սուլթանապետական բարքերը մանկական խաղեր են «նոր» Հայաստանում կիլոմետրանոց քայլեր անող նիկոլական բռնապետության համեմատ, ինչի առիթով բոլորիս շնորհավորում եմ...