Անտարկտիդայում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը
Անտարկտիդայի Էսպերանսա կայանում փետրվարի 6-ին գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Արգենտինայի օդերևութաբանական ազգային ծառայությունը:
«Այսօր կեսօրին Էսպերանսա կայանում գրանցվել է ջերմաստիճանի նոր պատմական ռեկորդ (1961 թ.-ից)՝ +18,3 աստիճան», - գրված է հաղորդագրության մեջ: