Հայրը սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։
Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։
Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան։
Թուրքիայի համար կանանց սպանությունների խնդիրը շարունակում է օրակարգային։ Բազմաթիվ կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ երկրում կատարվող կանանց սպանությունների աննախադեպ քանակի կապակցությամբ:
2019-ին Թուրքիայում սպանվել է 474 իգական սեռի ներկայացուցիչ: Սպանություններն իրականացնողները հիմնականում նրանց ամուսիններն են, որդիները, զուգընկերները։ 2020-ի հունվարի դրությամբ արդեն 27 կին է սպանվել Թուրքիայում։
Տվյալ դեպքում էլ հայրն է սպանել իր աղջկան։