Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում չի ցանկանում
Այս թեմայով
- Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն ինձ համար վերջինն են լինելու․ Էրդողան
- Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածքը մաքրվի «ահաբեկիչներից»
Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի հետ լուրջ հակասության մեջ մտնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով NTV-ին:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը լուրջ ռազմավարական ծրագրեր ունեն: Նա նշել է միջուկային էներգետիկայի հարցերում կողմերի համագործակցության կարեւորությունը եւ հատուկ նշանակություն տվել «Թուրքական հոսք» գազամուղին:
Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան չի հրաժարվի Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությունից:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հարվածի արդյունքում զոհվել են 5 թուրք զինվորականներ եւ 3 քաղաքացիական անձինք: Դրանից հետո Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Անկարան դրան ի պատասխան ոչնչացրել է Սիրիայի կառավարական զորքերի 76 զինծառայողի:
Ընդ որում, Հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում (մտնում է Պաշտպանության նախարարության մեջ) նշել են, որ Թուրքիան հարվածներ չի հասցրել Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դիրքերի ուղղությամբ: