Մեկ տարում ավելի քան 15 մլրդ դոլար. YouTube-ն առաջին անգամ հրապարակել է գովազդից ստացվող եկամտի չափը
Ամերիկյան Google ընկերությանը պատկանող YouTube տեսահոսթինգի՝ գովազդից ստացված եկամուտը նախորդ տարվա ցուցանիշներով կազմել է ամսական ավելի քան 1 մլրդ դոլար:
Ինչպես նշում է theguardian.com-ը, ընկերությունն առաջին անգամ հրապարակել է գովազդից ստացվող եկամտի չափը:
Ընդհանուր առմամբ, 2019թ. YouTube-ը վաստակել է 15,15 մլրդ դոլար, որից միայն 4,72 մլրդ-ը՝ չորրորդ եռամսյակում:
Հատկանշական է, որ այս ցուցանիշը չի ներառում ընկերության ոչ գովազդային եկամուտը, օրինակ՝ YouTube TV-ի բաժանորդագրումը: