Բոլորիդ ու մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, հանդուրժողականություն և փոխադարձ հարգալից միջավայր. Բելլա Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը շնորհակալություն է հայտնել իր ծննդյան օրվա առթիվ: Այս մասին գրված է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհակալ եմ ծննդյանս օրվա առթիվ անկեղծ շնորհավորանքների ու ջերմ մաղթանքների համար։ Դրանք լրացրին իմ մտերիմների ու ընտանիքի ստեղծած գեղեցիկ մթնոլորտը, օրս դարձրին ավելի լուսավոր ու ավելի մեծ լավատեսություն հաղորդեցին։
Բոլորիդ ու մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, հանդուրժողականություն և փոխադարձ հարգալից միջավայր։
Սիրով՝ Բելլա Քոչարյան»: