Արհեստական ինտելեկտը որոշել է պատմության մեջ ամենաօրիգինալ կոմպոզիտորին
Համակարգչային մոդելը, որը ստեղծվել է կորեացի գիտնականների կողմից արհեստական ինտելեկտին մոտարկված ալգորիթմների հիման վրա, որոշել է երաժշտության պատմության մեջ ամենաօրիգինալ դասական կոմպոզիտորին: «Գազետա.Ռու»-ի տվյալներով՝ ըստ ԱԻ-ի ամենաօրիգինալ դասական կոմպոզիտորն է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը (1873-1943):
ԱԻ-ն Ռախմանինովին ճանաչել է 3 ակադեմիկական շրջանների՝ բարոկկո, կլասիցիզմ եւ ռոմանտիզմ, հեղինակներից ամենանորարարական կոմպոզիտոր:
«Մենք երաժշտության նորարարության գնահատման մոդել ենք մշակել, ինչպես նաեւ մարդկանց վրա դրա ազդեցության աստիճանները: Վերլուծության են ենթարկվել 1700-ական եւ 1900-ական թվականների գրեթե 2 տասնյակ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- նշել են առաջատար տեխնոլոգիաների կորեական ինստիտուտի ներկայացnւցիչները:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ամենանորարարականը եղել է ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտությունը (ակադեմիական երաժշտության ժամանակաշրջանը 1820-1910):
ԱԻ-ը որոշել է, որ Ռախմանինովի ստեղծագործություններում քիչ փոխառություններ կան: Բացի Ռախմանինովից, նորարար կոմպոզիտորներ են ճանաչվել նաեւ Յոհան Սեբաստիան Բախը, Յոհանես Բրամսը եւ Ֆելիքս Մենդելսոնը: