Սահմանադրությանը փոխարինելու է մեկ հոգու կամքն ու ցանկությունը
Նա, ով անտարբեր հայացքով Սահմանադրական վերջին հանրքվեից առաջ հայտարարում էր, թե Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են եւ համառորեն կարծիք չէր հայտնում, այսօր Սահմանադրական բարեփոխումներ է նախաձեռնել: Իրոք, տարօրինակ ժամանակներ են:
Հետաքրքիրն այն է, որ Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնողներն այդպես էլ հստակ եւ կապակցված ոչինչ չեն ասում, թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում, իրենց, այսպես կոչված, բարեփոխումը: Ի՞նչն են ուզում փոխել, փոփոխել: Իմքայլականները, ՔՊ-ականները համառորեն լռում են:
Այսօր կառավարող ուժն այնքան ցինիկ է, որ անգամ հանձնաժողովում չի ընդգրկում Արփինե Հովհաննիսյանին եւ հայտարարում, թե որոշումը քաղաքական է:
Սահմանադրական բարեփոխումներին կառավարողներն այնքան հախուռն ու շտապ են գնում, որ թույլ են տալիս մեծ եւ փոքր բազում սխալներ, ինչն արդեն այս գործընթացն ապօրինի, հակասահմանադրական է դարձնում:
Իսկ ի՞նչ են ուզում ամբոխները խելագարված: Նրանք, որ արդեն կորցրել են իրականության զգացումը, իրենց ամենազոր եւ բացարձակ միապետ են զգում ցանկանում են, որ օրենքն ու օրենսդրությունը հենց իրենք լինեն: Ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն. կարեւորը մեկ մարդու կամքն ու ցանկությունն է:
Փաշինյանը եւ նրա փոքրիկ, բայց խիստ ագրեսիվ թիմը ցանկանում է, որ Հայաստանը վերածվի բացարձակ բռնապետության, որտեղ իրավունքի գերակայության սկզբունքը փոխարինվելու է Մեծ Եղբոր գերակայության սկզբունքով։
Իհարկե, շատ շուտով բոլորի առաջ պատասխան են տալու այս հակապետական եւ հակասահմանադրական նախաձեռնության մասնակիցները: Ի դեպ նաեւ նա, որը չունենալով իրավաբանական կրթություն, բայց լինելով պատգամավոր «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթ է առաջարկել, որի ընդունման դեպքում ԱԺ կանոնակարգ օրենքում չեզոքացվելու է ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը։
Ի՞նչ հանճար պետք է լինել նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Իսկապես, ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն: Մեծամասնության կամք եւ ցանկություն. սա է կարեւորը:
Կառավարող ուժը այս ամենն անում է ոչ միայն Հրայր Թովմասյանից, ՍԴ-ից ազատվելու համար, այլ պարզապես ցանկանում է բացարձակ, օրենքից դուրս գտնվող կառավարման համակարգ հաստատել: Սա արդեն ավելի քան ակնհայտ է:
Վարդան Մխիթաքրյան
Top-News.am