ՆԱՏՕ-ի ամրապնդումը ՌԴ-ից եկող սպառնալիքի պատասխանն է. Սթոլթենբերգ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ պաշտպանության ամրապնդման վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը Ռուսաստանի գործողությունների պատասխանն է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն, ինչ անում է ՆԱՏՕ-ն, կշռադատված է, կրում է պաշտպանական բնույթ և Ռուսաստանի գործողությունների համաչափ պատասխանն է»,- պատասխանել է Սթոլթենբերգը հարցին, թե չի հանգեցնի արդյոք ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական բյուջեների մեծացումը սպառազինությունների նոր մրցավազքի:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Միևնույն ժամանակ Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման:
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման: Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է, և մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ ավելի լավ, ավելի կառուցողական հարաբերությունների»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: