«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվեց Ոստիկանություն
Այս թեմայով
- «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ
- Ով է «Էրեբունի Պլազա» ներս մտած զինված քաղաքացին
- Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին
- Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան
«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը։
Նշենք, որ ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակոցներ է արձակել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։