Թուրքիայում յուրաքանչյուր օր ցեղասպանություն է լինում. Կարո Փայլան
Ոչ ժողովրդավար Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը եւ ներում չի հայցի։ Այդ մասին Horizon weekly-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը։
Նրա խոսքով, եթէ այսօր տակավին ոճիրներ են գործվում, հին ոճիրները չեն կարող ճանաչվել։ «Թուրքիայում յուրաքանչյուր օր ցեղասպանություն է լինում։ Յուրաքանչյուր օր մեր համանախագահներն ու պատգամավորները կսպանվեն, կբանտարկվեն, ճիշտ ինչպես պատահեց 1915 թվականին։ Առաջին հերթին պետք է վերջ տանք այդ ոճիրներին, ապա թերեւս ժողովրդավարության եւ խաղաղոոթյան, միայն այդ ժամանակ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը»,- ասել է Փայլանն ու հավելել. «Այդ ոճիրը եղել է Թուրքիայում, եւ այդ ոճիրի հետ էլ պիտի առերեսվենք Թուրքիայում»։ Նրա խոսքով, երկու տարի առաջ Թուրքիան մոտ էր ճանաչմանը, սակայն Էրդողանի ազգայնական դաշինքը խափանեց եւ երբեք չի ճանաչի ցեղասպանությունը։