Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը «Չհամոզեք, երգ չեմ գրելու» «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի նկատմամբ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը «Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սպալին» (տեսանյութ) Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել Կարող են արդյո՞ք ստատինները նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը Իդլիբում թուրք զինվորական է զոհվել Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել Մոսկվայում աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Կոկո Շանելի ստեղծած թևնոցներն մի ամբողջ կարողություն արժեն. ուրճացվա՞ծ գին թե՞ իրականություն (Photo) Բա եթե թալանած գումարները հետ եք բերել, ինչո՞ւ է 9 երեխա ունեցող ընտանիքին Ծառուկյանը մահճակալներ հասցնում. Գևորգ Պետրոսյան Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս ՄԻՊ-ն Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ Վառ շպար, գանգուր վարսեր․ Իվետա Մուկուչյանը հրապուրիչ կերպարում Նեյմարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա Իրանի հետ սահմանը չի փակվի. առողջապահության նախարարը հորդորում է սադրանքներին չտրվել Որոշ հակաբիոտիկներ կարող են բնածին արատներ առաջացնել պտղի մոտ. հետազոտություն Հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին Մոորինյու. Առանց հարձակվողների խաղալը խնդիր է Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա. Մենուա Հարությունյանը՝ Պետրոս Ղազարյանին ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակյա iPhone-ի արտոնագիրը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Էրդողանը հայտարարել, որ Թուրքիան Սիրիայում առավել վճռորոշ քայլերի կդիմի Սննդի չափաբաժին՝ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց համար Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Երեւանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը Սանդերսը Մոսկվային խորհուրդ է տվել «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում «Չելսին» ուժեղ էր լոնդոնյան դերբիում (տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել Ով կհաղթի Թրամփին. դեմոկրատները թեկնածու են փնտրում Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է իրավիճակը Իդլիբում Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Վարդենյաց լեռնանցքը բեռնարատների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա. Անի Սամսոնյան Նախկին կնոջը սպանելու մեջ կասկածվող Լեսոտոյի վարչապետը «առողջական պատճառներով» մեկնել է Հարավային Աֆրիկա Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը Օգնեմ մեր ԱԱԾ-ին և տեղադրեմ իրենց որոնած քֆուրչի կնոջն ու ամուսնուն. Նարեկ Մալյան Ավելի քան 3500 տոննա. Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հայուհին ճանաչվեց Ռուսաստանի ամենաուժեղ կինը Փնտրվում է «բովանդակություն» McDonald's-ը ուտելիքի բույրով մոմեր կթողարկի Ադրբեջանը և Թուրքիան պայմանագիր կստորագրեն ռազմական ոլորտում Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ՀՔԾ-ում չի քննվում Ղազախստանում տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել Ինչո՞ւ է համեղ ուտելիքը վնասակար ուղեղի համար
Հարցում

Անկանխատեսելիություն ու ոչ կոմպետենտություն. սրանք ռուսական կողմից ՀՀ իշխանությունների իմիջին տրվող լավագույն բնութագրիչներն են

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ ռուսական փորձագիտական դաշտում այսօր «ռուս-հայկական հարաբերություններ» և «Նիկոլ Փաշինյան» հասկացությունները չեն նույնացվում։ Նա նման մեկնաբանություն արեց՝ անդրադառնալով 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին, թե արդյո՞ք, ինչպես իշխանություններն են հավաստում, դրանք շարունակում են զարգանալ:

«Երկկողմանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել դեպի բացասական ուղղություն, բայց միևնույն ժամանակ, այստեղ Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ վստահությունը շարունակում է ընկնել»,- ասել է Տրոֆիմչուկը և հավելել. «Ես հիմա խոսում եմ ոչ թե ինչ-որ ռեյտինգների մասին, այլ ընդհանրապես՝ տրամադրվածության, փորձագիտական շրջանակների տրամադրությունների մասին, որոնք առավել արժանահավատ ցուցանիշներ են»:

Եթե այլ խոսքերով նկարագրվի ՀՀ իշխանությունների իմիջը ռուսական կողմից, ապա, ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի, անկանխատեսելիությունն ու ոչ կոմպետենտությունը լավագույն բնութագրիչները կլինեն:

«Չխոսենք այն մասին, որ Հայաստանի վարչապետը ուղիղ դիմում է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին (Հետաքննությունների դաշնային բյուրո), որ իրեն օգնեն՝ բացահայտի ինչ-որ «գաղտնիք», որը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երկրից պետական ակտիվների անօրինական դուրսբերմանը: Ծագում է բնական հարց. իսկ ի՞նչ են ընդհանրապես հայաստանյան հատուկ ծառայություններն իրենք սովորել անել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ, հատկապես ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հետ կապված միջադեպից հետո»,- ասաց նա և հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է պետք ԱՄՆ-ին ներգրավվել Երևանի, այդպես նաև՝ ավտոմատ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտոնական գաղտնիքներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այդ ռազմաքաղաքական բլոկում է. «Դա իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս»:

Ըստ նրա՝ այդ ֆոնին Հայաստանում գազի սակագնի բարձրացումն անգամ երրորդական հարց է դառնում: «Դա կապված չէ ամենի հետ, ինչ ես վերևում ասացի»,- նշեց նա՝ անդրադառնալով գազի սակագնի բարձրացման դրդապատճառներին.

«Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում իրավիճակի զարգացումն ուղղակիորեն կկապվի դրա հետ: Ի վերջո, այդ հարցը կապված է ոչ թե քաղաքականության, այլ՝ տնտեսության հետ»,- ասաց նա՝ նշելով, որ հայտնի է՝ Հայաստանում տնտեսական վիճակն էլ ոչ այդքան բարենպաստ է, իսկ գազի սակագնի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա:

Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ հայկական կողմը պետք է հասկանա, որ առանց ռուսական գազի, մեկ ուրիշը պատրաստ կլինի Հայաստան գազի հումքը մատակարարել, ամենաքիչը՝ կրկնակի բարձր սակագնով:

«Սակայն չէի ցանկանա, որ հայ հասարակությունը նման փորձության միջով անցներ, որպեսզի համոզվեր, որ ռուսական գազն ամեն դեպքում էժան է բոլոր մնացած տարբերակներից»,- նշեց նա:

Անդրադառնալով նրան, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերի մակարդակով այդպես էլ պաշտոնական այցեր չեղան՝ փորձագետը նշեց, որ ՌԴ առաջին դեմքերի՝ Հայաստան պաշտոնական այցերի բացակայությունն առանձնապես անհանգստության պատճառ չպետք է լինի: Դա, ըստ նրա, կապված չէ Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հետ:

«Կարծում եմ, որ եթե Փաշինյանը կտրականապես ձեռնտու չլինի Մոսկվային, կգտնվի տարբերակ նրան այդ մասին ուղիղ ասելու, այստեղ ոչինչ չկա թաքցնելու»,- ասում է նա:

Տրոֆիմչուկը նշեց նաև, որ այսօր Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ՝ կառավարության հրաժարականն ու նոր կառավարության նշանակումը, փոփոխություններ չեն բերի հայ-ռուսական հարաբերություներում: «Նոր կառավարությունն էլ կշարունակի եղած գիծը, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է իր պաշտոնավարումը»,- ասաց նա:

tert.am

 

website by Sargssyan