Այսօր՝ 29 մարտի 2020թ., 00:00
Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է կրճատել թոփ-պաշտոնյաների աշխատավարձը պանդեմիայի պատճառով ՊԲ զորամասերից մեկում հերթական ճաշարանն է բացվել Թաիլանդում կալանավորներն անկարգություններ են կազմակերպել կորոնավիրուսի պատճառով․ NBT Իտալիայում ինքնասպան է եղել կորոնավիրուսով վարակված բուժքույրը․ TMZ Գիտնականը նշել է Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում իշխանությունների մոտեցման սխալը. RT ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 158 անձ է տուգանվել Այս տեմպերով ախտահանիչ նյութերի օգտագործումը կարող է համընդհանուր ալերգիայի պատճառ դառնալ․ Կոմարովսկի Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ է․ Մոսկվայի օպերշտաբ Հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր. ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է մի քանի սուպերմարկետների, մթերային խանութների գործունեությունը (ֆոտո) Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости 2020 թվականի Օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի գրեթե նույն օրերին Իտալիայի սպորտի նախարար․ Իրատեսական չէ մրցաշրջանի վերսկսումը մայիսի 3-ին «Հաղթանակի ապրիլ». նոր ֆիլմ Ապրիլյան պատերազմի մասին (Տեսանյութ) Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն՝ պետության ու ազգի դեմ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի բնակիչներին կորոնավիրուսային ճգնաժամի վատթարացման մասին․ BBC News «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ) Ինչպես խուճապ տարածել՝ պայքարելով խուճապի դեմ Merci. Ֆրանսիան Էյֆելյան աշտարակի վրա հայտնված գրությամբ իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին (տեսանյութ) Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից. TACC Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press Հայ բժիշկների ու 1-03 -ի աշխատակիցների ՆՈՐ ՊԱՐԸ… Օրվա խորհուրդ Դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա՝ վախեցնելով նրան կորոնավիրուսով․ Express and Star «Ալո, Փաշինյանն է զանգում, ի՞նչ կա» Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում Շան հետ 2 օր կորած 4-ամյա աղջկան ողջ են գտել Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան․ Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկիի մասին Ռուս թղթակիցը ցուցադրել է Դեր Զորի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ավերակները Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞ Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Մահացել է Պատրիկ Դեւեջյանը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս «Ռոսնավթը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում․ ՌԻԱ Նովոստի Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ) «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ Մեկ միլիոն դոլար կորոնավիրուսից տուժածներին՝ Քիմ Քարդաշյանից․ Instagram Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424-ի «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց ԱԳՆ-ն հավաքագրում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները Տարօրինակ զույգեր․ կորոնավիրուսի թվերը բոլորի հետաքրքրության կիզակետում են Եթե էս վիրուսի պատմությունը չլիներ, մենք դա պետք է հնարեինք Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի հետ «Հաղթանակի ապրիլ». Հարություն Հարությունյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 2-ին Ռիտա Օրան մարմնի ամենաանսպասելի մասերից մեկի վրա դաջվածք է արել Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի) Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան «Միթսուբիշիի» վարորդն ու ուղեւորը հարբած վիճակում ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկանին ՖՖՖ նախագահ․ Հավանաբար, Ֆրանսիայի առաջնությունը կավարտենք հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի Այս անգամ թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. Ամրամ Մակինյան Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին Իտալիայի վարչապետը պատմել է իր եւ Մերկելի «կոշտ առճակատման» մասին․ Il Sole 24 Ore ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Ջեֆ Բեզոսը հասցրել է վաճառել Ամազոն ընկերության բաժնեմասերը և խուսափել կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Արցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման մասին Պետական կառավարման համակարգում դեռ շոուներ ապահովելու տրամադրություններ են. Անդրանիկ Թևանյան Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը «Կորոնավիրուսային օկուպացիայի» պայմաններում». Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել
Հարցում

Ինձ մի դարձրեք հանցագործ. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահներին

News.am-ը գրում է․ «Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին NEWS.am- ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը:

«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում:

Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում:

Քրեական գործի սկզբնական փուլում ձերբակալել եւ կալանավորել են նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա եղբորը` Զավեն Գրիգորյանին, սակայն մինչեւ օրս այլ մասնակիցների չեն պարզել: Ես չեմ հասկանում Վայոց Ձորի մարզի ոստիկանները կամ ընդհանրապես ուժային կառույցներն այնքան անճար են, որ փոքր քաղաքում չեն կարում պարզել ու հայտնաբերել այն անձանց, ովքեր մասնակից են եղել դաժան ծեծին, թե չեն ստացել վարչապետի` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրահանգը, դրա համար չեն աշխատում:

Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը եւ նրա խնդրանքով է, որ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում:

Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կերպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է:

Քննիչները փորձում են ինձ համոզել, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքին ականատես չի եղել, որ գործով տուժողները, ովքեր նաեւ ականատես են եղել կատարվածին, նրանց էլ են ծեծի ենթարկել, նրանք էլ ստացել են մարմնական վնասվածքներ, ստում են, թե տեսել են մարզպետին դեպքի վայրում:

Բայց ես հո հասկանում եմ, որ այս ամենը մեկ նպատակ ունի` գործից մաքրել Տրդատ Սարգսյանին, եւ անել այնպես, որ նա իբր դեպքին ականատես չի եղել: Ուղղակի համոզված եմ, որ եթե Տրդատ Սարգսյանը դեպքին ներկա չլիներ, նա երբեք իր կամքով հրաժարական չէր տա եւ հրաժարական է տվել, որ իր անունը հնարավորինս քիչ շոշափվի:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, Տրդատ Սարգսյանի հրամանը ստորագրելուց Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Արարատ Գրիգորյանին, մի անձի, ով Տրդատ Սարգսյանի մտերիմն է, եղել է նրա եւ քրեական գործով մեղադրյալներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների փաստաբանը: Արարատ Գրիգորյանն այն անձն է, ով փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր որդիս վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, որ նրան չեն ծեծել, որ Տրդատ Սարգսյանը որեւէ առնչություն չունի գործին եւ այլն:

Այսինքն Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի մարդը, նրա մտերիմը եւ հետեւաբար կարելի է ասել, որ մարզպետ է մնացել Տրդատ Սարգսյանը, քանի որ նրանք մի մարդ են եւ նման կերպ մանեւրելով, փորձում են բոլորիս խաբել, գցել թյուրիմացության մեջ:

Ես համոզված եմ, որ Արարատ Գրիգորյանը անելու է ամեն ինչ, որ խանգարի գործի օբյեկտիվ բացահայտմանը, մեղավորներին հայտնաբերելուն, ինչպես նաեւ օգնելու է, որ հերքվի գործին Տրդատ Սարգսյանի եւ Զավեն Գրիգորյանի մասնակցության հանգամանքը:

Բայց մենք ունենք ՀՀ ՊՆ 4 աշխատակցի, 3 սպայի ուղղակի ցուցմունք, ովքեր նաեւ Տրդատ Սարգսյանին առերես պնդել են, որ նա եղել է Հարություն Գրիգորյանի կանչով դեպքի վայր եկած 7-8 անձանց մեջ, նրա ներկայությամբ են ծեծել տղայիս եւ մյուսներին, ավելին դեպքի վայրում նաեւ զրուցել են Տրդատ Սարգսյանի հետ:

Այս վկաների, այս տուժողների ցուցմունքները քննիներն անտեսում են, փաստացի ստանձնելով նախկին մարզպետի պաշտպանի դերը եւ մեջբերելով ինչ-որ տեսախցիկների ձայանգրություններ միտումնավոր փչացնում եւ թուլացնում են վկաների ցուցմունքները:

Այնինչ տեսախցիկի արձանագրածից երեւում է, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը մտնում է շենքի շքամուտքից ներս, որից հետո բակի լույսներն անջատվում են, եւ մթության պատճառով չի երեւում՝ ովքեր են շենքից ելումուտ անողները, առավել եւս չի երեւում, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը դուրս չի եկել շենքից: Փաստորեն ստացվում է, որ մթության մեջ արված տեսագրությունը ավելի արժանահավատ է, քան 4 անձի, ՀՀ 4 ՊՆ սպայի ցուցմունքը, ովքեր նույնիսկ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքիւ վայրում եւ չի կանխել կատարվածը:

Ավելին, հիմա էլ խոսակցություններ կան, թե իբր Զավեն Գրիգորյանը նույնպես դեպքի վայրում չի եղել, եկել է ուշացումով եւ եղբոր հետ տղայիս չեն հարվածել:

Այսինքն ստացվում է, որ ականատես վկաներին, տուժողներին վարկաբեկում են, թուլացնում են քրեական գործով նրանց ցուցմունքները, որ հասնեն իրենց նպատակին, օգնեն իմքայլական մարզպետին ու նրանց հետիններին:

Ամեն դեպքում ես թույլ չեմտա, որ որևէ մեկն ազատվի պատժից ու պատասխանատվությունից։ Ինձ, իմ որդու և իմ ընտանիքի հետ կատարվածը ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ ինչ պատասխան տամ Արայիս դեռահաս երեխաներին ու կնոջը։ Արան իր և մեր ընտանիքի միակ խնամակալն ու կերակրողն էր, նրա այս վիճակը բերել է ծայրահեղ ծանր վիճակի նաև ընտանեկան հարցերում։ Ես չորս ամիս է հիվանդանոցի բակից տուն չեմ գնում՝ հույսով, որ հնարավոր է որդիս կյանքի որևէ նշույլ ցույց տա, ու հիմա ինձ ասում են, թե այս կամ այն վկա կա, որ իրենց ուզածով չի ասել։ Լավ, ՊՆ-ն ու պետական պաշտոնյաները թասիբ ու նամուս չունեն, որ ամեն ինչ անեն և բացահայտեն ՊՆ փոխգնդապետին առանց պատճառի, խուլիգանավարի ծեծի ենթարկելու դեպքն ու մեղավորներին։ Ես դիմում եմ պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազին, քննիչներին, վարչապետին, պաշտպանության նախարարին՝ ինձ մի դարձրեք հանցագործ, արեք ամեն ինչ, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի, որ բոլոր մեղավոր անձինք պատասխանատվության կանչվեն, որ չփորձեն Զավեն Գրիգորյանին կամ մյուսներին հանեն այս գործից և արդարացնեն, քանի որ ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է»,- գրել է նա նամակում:

NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը Կարեն Մխիթարյանն էլ ասաց, որ եղբոր վիճակում որեւէ փոփոխություն դեռ չկա, աչքերը բացել է, հայացքը կա, սակայն ոչ մեկին չի ճանաչում:

«Հայրս ու մայրս եղբորս հետ են Ամանորը դիմավորել հիվանդանոցում, հաջորդ օրն էլ ես եմ գնացել»,- նշեց նա:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

website by Sargssyan