Համացանցում են հայտնվել երկու նոր iPad-ի լուսանկարները
Հեղինակավոր վերլուծաբաններից մեկն իր թվիթերյան էջում հրապարակել է iPad-ի երկու նոր` դեռևս չներկայացված մոդելի լուսանկարները:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարներում պատկերված են 10.5 դյույմ և 12.9 դյույմ անկյունագծերով գաջեթները: Հրապարակված լուսանկարները թույլ են տալիս ենթադրել, որ ապագա պլանշետները համալրվել են բավականին մեծ շրջանակներով, որոնց հաստությունը կազմում է 7 մմ:
Միաժամանակ, սարքավորումները կզրկվեն Home ֆիզիկական ստեղնից:
Սպասվում է, որ նոր պլանշետները կթողարկվեն այս տարվա հունիսին` Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Ծրագրավորողների համաշխարհային համաժողովի ժամանակ: