Թրամփը խոստացել է միշտ Իսրայելի կողմից լինել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ իր վարչակազմը միշտ Իսրայելի կողմից կլինի՝ երկու երկրների հարաբերություններում խոստանալով «մեծ եւ հիանալի» փոփոխություններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երուսաղեմում իր ելույթով նա ավարտել է Իսրայել եւ Պաղեստին իր այցը։
«Իմ վարչակազմը միշտ Իսրայելի կողմից կլինի»,-ասել է նա։ Այդ խոսքից հետո Թրամփին է մոտեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ սեղմել նրա ձեռքը։
Թվարկելով Իսրայելի անվտանգության սպառնալիքները՝ ՀԱՄԱՍ-ից մինչեւ «Հըզբոլլահ» եւ Իրան, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր գլխավոր մերձավորարեւելյան դաշնակցին։
«Ոչ Դոնալդ Ջեյ Թրամփի օրոք։ Հավատացեք ինձ»,-ասել է նա՝ արժանանալով հերթական ծափահարություններին։