Ծեծուջարդ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան 19.30-ի սահմաններում բազմամարդ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի գեղատեսիլ հատվածներից մեկում:
Դեպքի բովանդակային մանրամասներին չենք տիրապետում, բայց հայտնի է, որ ծեծուջարդը կանխվել է միայն մեծաթիվ ոստիկանների ժամանելուց հետո:
Փողոցային կռվին, ըստ ականատեսների եւ համառորեն շրջանառվող լուրերի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը:
Եթե այս փաստը համապատասխանում է իրականությանը, ապա դա որևէ կերպ պատիվ չի բերում բանակին, և հայ սպային՝ մասնավորապես:
Ի դեպ, համապատախան շրջանակներում կա տեսակետ, թե Վանյանը սիրում է պատեհ-անպատեհ շահարկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը՝ նշելով, թե նա իր ընկերն է:
Սա, ցավոք, հայկական իրականության մեջ ընդունված ոճ է եւ տարածված է շատ ոլորտներում: Շատ հաճախ վերադասները սովորաբար տեղյակ չեն էլ լինում, իրենց բազմաթիվ «ընկերներից» եւ նրանց քայլերից:
Top-News.am