Ծննդատունն էլ Նիկոլի ուղղաթիռը չէ, որ ժանգոտի. Ապրես Զոհրաբյան
Ուզում եմ ծանոթանալ գիտականորեն հիմնավորված այն եզրակացությանը, որ տարեկան 150 ծննդից պակաս ունեցող ծննդատունը կորցնում է իր որակավորումը:Հո ծննդատունը Նիկոլի ուղղաթիռը չի, որ ասենք եթե ամսական իքս ժամ թռիչք չկատարի կժանգոտի:
Գիտական հիմնավորումն եմ ուզում, որ օրինակ տարեկան 148 ծնունդը դարձնում է ծննդատունը որակապես անթույլատրելի:
Ինչու 150 ոչ թե 250-ը կամ 50-ը :Տվեք ինձ այդ գիտական հիմնավորումը: Թե չէ իմ մոտ հիմնավոր կասկածներ են ծնվում, որ այս որոշումը գալիս է սպասարկելու մասնավոր բիզնեսի շահերը այլ ոչ թե հանրային առողջությունը: