Մարալիկի բնակիչները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը (տեսանյութ)
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները հունվարի 8-ին առավոտյան փակել են Գյումրի-Երևան ճանապարհի՝ Մարալիկի հատվածը: Բնակիչների պահանջում են չեղյալ համարել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշումը:
17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, ինչն էլ ոչ միայն ծննդատան 12 աշխատակիցների, այլ նաև հարակից համայնքների բնակիչների դժգոհությունն է առաջացրել:
Բնակիչների հետ հանդիպման է գնացել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բնակիչների սպասում են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Տարեվերջին Գյումրի կատարած այցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին ու մասնավորապես ծննդատան գործունեությանը, նշել էր, որ Մարալիկում, ամենայն հավանականությամբ, իրականացվելու է միայն առողջության առաջնային պահպանում: