Այսօր՝ 20 հունվարի 2020թ., 00:00
Ուղղակի անբարոյական եմ համարում Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի Պարոն Թավադյանը կմնա կալանավորված այնքան, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. պաշտպան Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից Վարորդների պատիժը մեքենայի նույնականացման համարի բացակայության պատճառով կարող են մեղմել Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. պահանջում են մինչև սպանդանոց կառուցելը մորթ իրականացնելու հնարավորություն տալ Պուտինը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Չայկային Մարդը խաբվում է, երբ մաքուր է և պարզ «Լավ հնարավորություն». Թուրքիան մեկնաբանել է Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովը Արմեն Թավադյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 21-ին Անասնապահների բողոքի ակցիան Կառավարության մոտ ավարտվեց. նրանք կոչ արեցին բոլոր մարզերում ճանապարհներ փակել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելանքը չի վերացվել. Լեւոն Քոչարյան Եղանակը՝ Հայաստանում. գիշերային սառնամանիքները կրկին կսաստկանան «Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին». Սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարար Հայաստանում ավելի հեշտ կդառնա պաշտոնյաների անգործությունը բողոքարկելը «Իրավապահպան օրգաններն այսօր ՀՀ-ում համարյա չեն աշխատում». Գալուստ Սահակյանը՝ Կուտոյանի մահվան հանգամանքների մասին Բեյրութում ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ «Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Էրդողանը տարվել է ֆուտբոլով և մոռացել հանել վերարկուն Բեռլին՝ բանակցությունների ժամանելուն պես (տեսանյութ) Շշուկներ կան, որ հանձնարարվել է դատավորին մերժել Թավադյանի բողոքը․ Հարություն Հարությունյան (տեսանյութ) Եւ այս մարդը Հանրային խորհրդի նախագահն է Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան Վատ եմ վերաբերվում սպանդանոցային մսի պահանջին. կոռուպցիոն ռիսկեր կան. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ «ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բեմականացում էր». Լեւոն Քոչարյանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ մասին Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերն» ուզում է պատգամավոր դառնալ «Կատարվածը հարված է մեր պետական անվտանգության համակարգին». «Վերնատունը» Կուտոյանի մահվան մասին «Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը Ահաբեկիչները անօդաչուների միջոցով փորձել են հարձակվել Հմեյմիմում Ռուսաստանի ՕՏՈՒ բազայի վրա Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. ոչ ոք մեր բերանը փակել չի կարող. Աշոտյան Կանադայի արեւելքում առատ ձյան պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ) Պարագվայում բանտից փախուստի է դիմել 75 վտանգավոր հանցագործ Էրդողանը հրաժարվել է Լիբիայի վերաբերյալ համաժողովի մասնակիցների հետ ընթրիքից Բանկի աշխատակցուհուն ազատել են աշխատանքից՝ հաճախորդին տուն հասնելու համար 20 դոլար տալու պատճառով Վաղ թե ուշ գալու է բիզնեսներ խլելու ու ռեկետի ժամանակը Արմեն Թավադյանի գործը կոնկրետ ճնշում է իշխանությանը ոչ հաճո մամուլի նկատմամբ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համաժողովի ժամանակ Լարված իրավիճակ Կառավարության մոտ. ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (տեսանյութ) Փակուղի տանող դատավարություն Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է Բրազիլիայում ուղղաթիռը ջարդուփշուր է արել չափազանց մոտ տարածքում հայտնված բեռնատարի թափքը (տեսանյութ) Միլիարդատեր Սամվել Կարապետյանը 1 շաբաթում 2-րդ անգամ պապիկ է դարձել Արքայազն Չարլզը չի դադարի ֆինանսապես օգնել Հարրին եւ Մեգան Մարքլին Պոմպեոն վրդովմունք է հայտնել Եգիպտոսի նախագահին՝ բանտում ամերիկացու մահվան կապակցությամբ Ջոնսոնը հաջողություն է մաղթել թագավորական տիտղոսներից հրաժարված արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին Ինչպես է Մաքգրեգորը տոնում հաղթանակը գիշերային ակումբում (տեսանյութ) Մի հատ էս լուցկիները կփչե՞ս. Ինչպես է Գրիգոր Դանիելյանը շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը Շրի Լանկայում (տեսանյութ) Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ նիստը․ ուղիղ Ոստիկանական հատուկ «Ճռռիկ-վռռիկ» օպերացիա՝ Վանաձորում. բերման են ենթարկվել մականունավորներ «Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող». Արմեն Ավթանդիլյան Անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր բյուջեում նախատեսել գազի սակագնի փոփոխությունը. Ջանջուղազյան Սթափվել է պետք, կանգ առնել է պետք․ Արթուր Վանեցյան Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ) «Սա հիշեցնում է սովորական «բարտերային» գործարք. մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է» Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2 Շուտով ավտոմեքենաների գների կտրուկ անկում կլինի. մի բոլ փակովի մեքենա կլինի վաճառքում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի երրորդ սերիան Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի Խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստեր է գումարել. Օրակարգում 43 հարց է (ուղիղ) «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ Ինձ մի դարձրեք հանցագործ. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահներին Բեռլինի գագաթնաժողովի մասնակիցները Լիբիայի հարցով համատեղ հայտարարությամբ են ներկայացել «Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա». Արման Աբովյան «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի» Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Կինը որոշել է փորձարկել իր հավատը և մխրճվել է դիմացից շարժվող ավտոմեքենայի մեջ ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր. Սամվել Ֆարմանյան Չինաստանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ապշեցուցիչ, անկասելի «Լիվերպուլ»․ «Յունայթեդը» նույնպես ձեռնունայն հեռացավ «Էնֆիլդից» (տեսանյութ)
Հարցում

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար

2020 թվականը մեր տարածաշրջանը դիմավորեց մտահոգիչ լուրով: Ամերիկացիները որոշեցին սրել մեր տարածաշրջանում առկա առանց այն էլ գերլարված իրավիճակը եւ ահաբեկչական գործողություն իրականացնելով սպանեցին Իրաքում գտնվող իրանցի ազդեցիկ եւ մեծ հեղինակություն ունեցող գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը ղեկավարում էր «Ալ Ղոդս» ջոկատները:

ԱՄՆ-ը ստանձնել է սպանության պատասխանատվությունը, իսկ Իրանը սպառնում է դաժան հակահարվածով: 

Իրանցիների համար Ղասեմ Սոլեյմանին սովորական գեներալ չէր: Նա իրանցի հավաքական սպայի կերպարն էր, ազգային հերոս, սպարապետ: Նրա անվան շուրջ դեռ կենդանության օրոք լեգենդներ էին հյուսվում: Նա իրանական ավանդույթի տեւականության խորհրդանիշներից մեկն էր, որը իրանական էպոսային հերոս Ռուստամի նորօրյա մարմնավորումն էր համարվում իրանցիների գիտակցության մեջ:

Անկասկած, այս սպանությունը, որը իրականացվել է Թրամփի հրամանով եւ որոշակի շրջանակների հորդորով եւ խորհրդով, կտրուկ փոխելու է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որից անհասկանալի է, թե ինչ է շահելու հենց ԱՄՆ-ը: Այնպիսի տպավորություն է, որ ոմանք օգտվելով Թրամփի հուզականությունից, իրական Իրանի մասին տեղեկատվության բացակայությունից գնացել է արկածախնդրության:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում ոչ մինչ այս սպանությունը, ոչ էլ այս սպանությունից հետո օրակարգերն այլ են: Հանրությունը չի գիտակցում, որ հնարավոր պատերազմի դեպքում ինչ ծանր հարված, իսկ ավելի ճիշտ հարվածներ են սպասվում Հայաստանին, որից ամենամեղմը կլինի իրանցի փախստականների հոսքը Հայաստան:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Բանն այն է, որ իրանցի գեներալի սպանությանը նախորդել էին Իրաքում հակաամերիկյան բազմահազարանոց ցույցերը եւ ԱՄՆ դեսպանության վրա իրաքցիների հարձակումները, որոնք պահանջում էին ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից:

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում եկել են այն եզրահանգման, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կփոխի իրադարձությունների ընթացքը, բայց բացառված չէ, որ ամեն ինչ հակառակ ուղղությամբ զարգանա եւ ամերիկյան զորքերի դուրս բերման պահանջներն ավելի սաստկանան:

Վարդան Ոսկանյանը նշում է, որ իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են եւ ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Այնպես որ, այս սպանությունը ոչ միայն էլ ավելի է սրելու ամերիկաիրանյան հարաբերությունները, այլ կտրուկ թուլացնելու է ԱՄՆ-ի դիրքերը Իրաքում:

Այս ամենը ԱՄՆ-ում դժվար թե չէին հաշվել, ինչը հուշում է, որ ամերիկացիները մտադիր են ավելի լայնածավալ գործողությունների իրականացմանը, որին Հայաստանը պետք է փորձի պատրաստ լինել եւ դիմակայել հնարավոր բոլոր մարտահրավերներին, բայց ոչ այնպես, ինչպես մեկ տարի առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։

Երբ Հայաստանը ծանր իրավիճակում էր Իրանը չփակեց Հայաստանի հետ սահմանը, ընդհակառակը, ավելի լայն բացեց, ինչը մեծապես օգնեց, որ մենք պատերազմից հաղթական դուրս գանք, այնպես որ, չ մի դեպքում, եւ ոչ մի երկրի պահանջով մեր երկրի սահմանը Իրանի հետ չի կարող փակվել:

Հիմա մեզ մնում է պատրաստվել ցանկացած զարգացման, լրջանալ, փոխել մեզ մատուցվող օրակարգերը եւ հետեւել զարգացումներին: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ նրանց, ովքեր սպանել են «Ալ Ղոդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ 

Պարզ է, որ այդ վրեժը չի արտահայտվելու արագ եւ միանգամյա հարվածով: տարածաշրջանը նոր, ավելի վտանգավոր փուլ է մտնում:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

Ո՞վ էր Ղասեմ Սոլեյմանին

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

 

website by Sargssyan