Ուկրաինան, ընդհանուր առմամբ, արգելել է 40 ռուս արտիստների մուտքը երկիր
Ուկրաինան, ընդհանուր առմամբ, շուրջ 40 ռուս երգիչների ու դերասանների, որոնք Ղրիմ են այցելել, արգելել է մուտք գործել երկիր:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավար Վիկտոր Նազարենկոն: Նրա խոսքով` արգելքը սահմանվել է երեք տարով:
Ռուս գործիչների ցանկում ընդգրկվել են կատարողներ Լոլիտա Միլյավսկայան, Յուլիա Սամոյլովան, Նատաշա Կորոլյովան, Նիկոլայ Դոբրինինը, Միխայիլ Շիֆուտինսկին, Բյանկան, դերասաներ Լյուդմիլա Արտեմևան, Դմիտրի Խառատյանը, Միխայիլ Բոյարսկին, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը և ուրիշներ:
Ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալներով` ՌԴ վերոնշյալ քաղաքացիները Ղրիմ են մեկնել Ռուսաստանի տարածքից: