Ինչեր ասես որ չեն անում ադրբեջանցի ավտոտեսուչները
Բաքվի ճանապարհային ոստիկանության կողմից տուգանքի է ենթարկվել այն ավտոմեքենան, որը տեղափոխվելիս է եղել էվակուատորով:
Տուգանքը սահմանվել է տասը մանաթ: Վարորդը դիմել է համապատասխան մարմիններին, որտեղից դեռ պաշտոնական պարզաբանում չի ստացել: միայն նշել են, որ տուգանքի պատճառն այն է եղել, որ էվակուատորը շարժվել է սահմանված արագությունից՝ 61 կմ/ժ ավելի արագ՝ 70 կմ/ժ: իսկ թե ինչու են դրա համար տուգանել էվակուացվող ավտոմեքենայի վարորդին եւ ոչ թե ավակուատորին, դժվար է ասել:
Top-News.am