Թրամփը կակաոն շփոթել է կոկաինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կոլումբիացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսի հետ հանդիպման արդյունքները ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, խոսելով կոկաինի արտադրության կանխարգելման մասին, երկու անգամ «կոկա»–ի փոխարեն արտասանել է «կակաո»։ Ամերիկյան առաջնորդի հայտարարության տեսագրությունը հրապարակել է «CBS LA» հեռուստաալիքը իր Twitter-ում։
«Անցյալ տարի կակաոյի մշակումը եւ կոկաինի արտադրությունը Կոլումբիայում ռեկորդային մասշտաբների են հասել»,– մասնավորապես նշել է նախագահը։
Դա զվարճացրել է միկրոբլոգերներին, ովքեր ձեւացրել են, թե անհանգստանում են շոկոլադի ճակատագրով։ «Միայն թե ոչ կակաոն։ Խնդրում ենք, միայն՝ ոչ կակաոն»,– գրել է նրանցից մեկը՝ CBS-ի գրառման տակ արված մեկնաբանություններում։
Մյուսները նկատել են, որ Թրամփի հայտարարության տեքստը դրված է եղել նրա աչքի առաջ, եւ սարսափել են այն մտքից, որ «նա նույնիսկ կարդալ չի կարողանում»։