Ուկրաինան պարզաբանումներ է արել սոցցանցերի արգելափակման վերաբերյալ
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Վալենտին Պետրոն բացատրել է, որ ռուսական կայքերի եւ սոցցանցերի արգելափակումը անհրաժեշտ է, որպեսզի ապահովագրեն օգտատերերի տվյալները։
«Տվյալները, որոնք փոխանցվում են ռուսական ծառայության կողմից, Ռուսաստանի օրենսդրության համաձայն` պահպանվում են Ռուսաստանում, գտնվում են ռուսական կողմի լիակատար տրամադրության եւ հսկողության տակ, եւ նա բացարձակ եւ լիակատար հասանելիություն ունի այդ տվյալներին։ Իսկ դրանք Ուկրաինայի քաղաքացիների անձնական տվյալներն են... այդ ամենը գտնվում է Անվտանգության դաշնային ծառայության հսկողության տակ»,– ասել է Պետրովը։
Ավելի վաղ ուկրաինացի փաստաբան Ռոման Լիխաչյովը հայտ էր ներկայացրել Ուկրաինայի գերագույն վարչական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ռուսական կայքերի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ հրամանը։
Մայիսի 16-ին Պորոշենկոն հրաման էր ստորագրել, որի շրջանակներում` երկրի տարածքում արգելափակման տակ էին հայտնվել «Яндекс», Mail.Ru, «ВКонтакте» եւ «Одноклассники» կայքերը։
Top-News.am