Կանադայի սենատը հավանություն է տվել Ուկրաինայի հետ ազատ առևտրին
Կանադայի սենատը կողմ է քվեարկել Ուկրաինայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին իր Twitter-ում հայտարարել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շեվչենկոն։
«Հզոր ուկրաինական օրը Կանադայում շարունակվում է. սենատը հենց նոր քվեարկեց Ուկրաինայի հետ ազատ առևտրի Համաձայնագրի վավերացման համար»,– գրել է նա։
Նա նաեւ նշել է, որ վերջնական վավերացման համար «մնացել է միայն Կանադայի գեներալ–նահանգապետի ստորագրությունը»։
Ապրիլին հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Ուկրաինայի եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի Համաձայնագրի վավերացման վերաբերյալ» օրենքը։