1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 նոյեմբերի 2017թ., 00:00
Թուրքիայի նախագահը 65 տարի անց կրկին կմեկնի Հունաստան Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հետ Սանկտ Պետերբուրգում բռնաբարել են երկու տասներորդ դասարանցիների Ֆելայնին հոգնել է Մոուրինիոյի կամակորություններից ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցի շուրջ «Պուտինի պլանի» մասին լուրերը Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում Կինը մերկ մտավ առեւտրի կենտրոն, բայց ոչ բոլորը դա նկատեցին (Տեսանյութ) «Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին Եկատերինա Կլիմովան իր երկրպագուներին ուրախացրել է անկեղծ լուսանկարով Իրանը կատարում է միջուկային գործարքի պարտավորությունները Կելտերի սխալը չներեցին փարիզցիները Միջազգային կազմակերպությունները Իլհամ Ալիեւից պահանջում են վերջ դնել բռնաճնշումներին Մերկանում են արդեն նաեւ ղազախ դերասանուհիները Թուրքիան Գյուլենին արտահանձնելու համար 7 անգամ դիմել է ԱՄՆ–ին Ինչու Մոուրինիոն չի սիրում Մխիթարյանին Պուտինը վայր է գցել Էրդողանի աթոռը Եղանակը Հայաստանում Սերենա Ուիլյամսը ցուցադրել է Ալեքսիս Օհանյանից ստացած 2 մլն դոլարանոց ամուսնական մատանին Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը ու այլազգի 55 մտավորականներ նամակ են հղել Էրդողանին ՌԴ Պետական դումայի նախագահը չեղյալ է համարել Ադրբեջան այցը ՆԱՏՕ-ն անհանգստացած է ԼՂ հակամարտությունով Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը պատմել է, որ իր մայրը հայուհի է Երկամյա որակազրկումից հետո ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի հաջորդ մրցումը կլինի ԱԱ 2018-ը Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1 Ձյունամրրիկի միջով դպրոցից տուն վերադարձող յակուտացի աշակերտների տեսանյութը զարմացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ) Սոչիում միջադեպ է տեղի ունեցել Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունների միջև Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ադրբեջանի նախագահը Դատախազ եղբայրները ծեծի են ենթարկել քննիչին Հոգնել է իր անվան հետ կապված աղմուկից. Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրը Բենզինը կրկին թանկացել է Հրդեհ Վանաձորում ռեստորաններից մեկում Աշխատավարձով ապրող ամենաաղքատ կամ ամենաստվերային թաղապետերը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է հրապարակվել Կալիֆորնիայում երեք արջ զբոսնել են առեւտրի կենտրոնում Վանաձորում գնացքն անցել է 26-ամյա տղայի վրայով. վերջինս ողջ է մնացել Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է տարեկան 112 հազար եվրո թոշակից Ալեքսիս Օհանյանի անակնկալը Սերենա Ուիլյամսին․ «Ամեն ինչ իմ թագուհու համար» 14 մլն դոլար՝ վեց օրում. Քիմ Քարդաշյանի օծանելիքն ամբողջությամբ սպառվել է Ռադայի պատգամավորը ուղիղ եթերում փորձել է ծեծել Սաակաշվիլիին Պետք է շունչներս պահած սպասենք, թե ինչպես է Հայաստան-ԵՄ համաձայնագիրն իրագործվելու. Էլինար Վարդանյան Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Մայրը որդու համար մերկապարուհի է պատվիրել (Տեսանյութ) Ռուսաստանը ՄԱԿ-ում մերժում է Սիրիայի հարցով Արևմուտքի կազմած բանաձևերը Հռոմի Պապը հաջորդ տարի կայցելի Բալթյան երկրներ Զիմբաբվեի ապագա նախագահը «ժողովրդավարության նոր էջ» է խոստանում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը կարող է անվանակոչվել «Բորիս Նեմցով Պլազա» Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը համաձայնել են Սիրիայի հարցով կոնգրես կազմակերպել Ովքեր են օրենքով գողերը Շոտլանդիայում գողը մտնելով տուն՝ հոգնածությունից քնել է Ամեն ինչ պարզ է. մենք երկու ճանապարհ ունենք Դոնալդ Թրամփն ազդել է կանանց նորաձեւության, սակայն չի ազդել տղամարդկանց նորաձեւության վրա Թուրքիայում օտարերկրյա գործակալները ճղած ջինսերի միջոցով են միմյանց ճանաչում Տոկիոյում տղամարդուն հյուրանոցում օրգիաներ կազմակերպելու համար կալանավորել են Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են Եթե մերն է` վատն է, եթե ամերիկացիներինը, արաբներինը կամ եվրոպացիներինը` անթերի Որքան գումար է ծախսելու ԿԲ-ն երրորդ սերնդի թղթադրամների տպագրության համար Հայաստանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Արմեն Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվել մեկ օրով. Մեղավորն Ադրբեջանն է Ադրբեջանը տապալում է Լավրովի ծրագիրը Ինչ ունեցվածք ունի Արսենյան ընտանիքը Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարութուն են սկսել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի Отец, гордимся тобой. Վարչապետի խորհրդականի հայրը` հյուպատոս Ձվի գինը հասավ 90 դրամի Փոխմարզպետն ունի երկուական հողամաս ու առանձնատուն Այսօր Սերժ Սարգսյանը կմեկնի Բելգիա ԱԺ աշխատակազմը կկրճատվի Տարոն Մարգարյանը 100 հազարական դրամով պարգևատրել է տրանս­պորտի վարչության 7 աշխատակցի Իշխանական կուլիսներում ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի ԱՄՆ տրանսպորտային ինքնաթիռի կործանումից հետո 8 հոգու հաջողվել է փրկել Եգիպտոսում 29 մարդ Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով կալանավորվել է Թբիլիսիում հատուկ գործողությունն ավարտված է Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդիպել են Սոչիում Տավուշում նորածնի սպանության կասկածանքով տատը ձերբակալվել է Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատայինները վերսկսել են շենքի գրոհը (Տեսանյութ, լուսանկարներ)
Հարցում

Ի՞նչ են ուզում գյումրեցի կանայք

Հայաստանը տարեց տարի դատարկվում է: Քաղաքացիների արտահոսքը հատկապես երկրի սոցիալապես անապահով բնակավայրերից է: Այս առումով առաջատարներից է Գյումրին: Գյումրեցիները քաղաքը ժամանակավորապես կամ մշտական լքում են սոցիալական խնդիրների պատճառ: 

Այս անգամ գյումրեցի կանանցից հետաքրվեցինք, թե նրանք ի՞նչ փոփոխություններ են ցանկանում տեսնել Գյումրիում:

Ի դեպ նշենք, որ վերջին տարիներին, տղամադկանց զուգահեռ արտագնա աշխատանքի են մեկնում նաեւ կանայք: Հարցման արդյունքում պարզվեց, որ Գյումրիում բացակայում են տարրական անհրաժեշտության պայմանները: Խնդիրներ կան հասարակական տրանսպորտի եւ փողոցների գիշերային լուսավորության հետ կապված:

«Կուզեի ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը կանոնակարգվեր, շատրվանները, գոնե միայն այն, որի վրա աստղաբաշխական թվով գումար ծախսվեց, գործեր օրվա ընթացքում՝ ցերեկվա տապին: Գիշերները, գոնե միչեւ 23:00, փողոցները լուսավորվեին»,- ասաց մեր գեղեցկուհի զրուցակիցներից մեկը:

«Ուզում եմ շատ կանաչ տարածքներ լինեն Գյումրիում: Ավելի լավ կլիներ՝ այնպիսի մի կյանք ապահովեին, որ ծնելիությունը շատանար»,- նշեց մեկ այլ սիրունատես երիտասարդ կին:

Գյումրեցներից շատերն էլ կարծում են, որ պետք է քաղաքի արտաքին տեսքը բարեկարգել:

«Փոփոխություն ասվածը լայն շրջանակ ունի մեր քաղաքի համար։ Նախեւառաջ տրամադրությունն է պետք փոխել դեպի լավը։ Առաջնակարգ փոփոխությունը դա տնակների խնդրի վերացումը կլինի եւ նոր աշխատատեղերի բացումը: Ըստ ինձ, եթե դրանց հասնենք, արդեն ավելի լավ տրամադրվածություն կունենանք ու կանենք ավելին»,- ասաց մասնագիտությամբ իրավաբան կանանցից մեկը։

Գյումրեցի երիտասարդներից ոմանք էլ ցանկանում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դառնա թափանցիկ, որոշում կայացնելիս հաշվի առնվեն բնակիչների կարծիքները:

«Ուզում եմ, որ փոխվի քաղաքապետարանի ու համայնքապատկան կառույցների աշխատանքը: Այն դառնա թափանցիկ ու հասանելի: Դե պատկերացրեք, եթե թափանցիկ ու հասանելի աշխատեն, խնդիրները հեշտ ու արագ կլուծվեն, իսկ եթե անլուծելի է, գոնե պատճառը կհանրայնացվի, օրինակ՝ մեր թաղում թափառող շների մասին մեռա ում ասես դիմելով՝ մինչեւ կառավարություն: Կառավարությունը դիմումը փոխանցել էր քաղաքապետարան, որ իբր շները վերացված են, բայց՝ սուտ, ու բաժնի աշխատողները ու պետերն էլ չկան կամ էլ իրանք մենակ թղթաբանությունով են կարողանում զբաղվել»,- նշեց տնտեսագիտական համալսարանում սովորող ուսանողուհիներից մեկը:

Գյումրեցիների մյուս փոփոխությունների ցանկությունները կապված են աղբահեռացման, պատմամշակութային կոթողների վերականգման, կոմունալ խնդիրների լուծման, մինչեւ անգամ մարդկանց բնավորությունը փոխելու հետ:

«Կցանկանամ ուշադրություն լինի այն բանի վրա, որ մարդիկ չնախատեսված վայրերում աղբ են թափում»,- ասում է վարսահարդարներից մեկը:

«Ուզում եմ լինի ամենաանհրաժեշտ փոփոխությունը՝ վերանորոգեն մեր փողոցները»,- նշում է անբարեկարգ փողոցում բնակվող մի կին:

«Ես հին մարդ եմ, ուզում եմ, որ Գյումրին երկրաշարժից առաջվա Լենինականին նմանվի»,- ասաց տարեց կանանցից մեկը:

«Մեր քաղաքին պետք է սոցիալական վիճակի բարելավում՝ նոր ներդրողներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Պետական ավելի մեծ աջակցություն մասնավորներին, ազատ տնտեսական գոտի կամ նման մի բան, որ գան մեզ մոտ»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:

«Նախեւառաջ, մեր քաղաքում փոփոխություններ տեղի ունենալու համար պետք է ազատվել երկերեսանի, եսասեր եւ կարիերիստ մարդկանցից, ովքեր իրենց թույլ կարողություններով հանդերձ կարող են շատ բարձր պաշտոններ զբաղեցնել՝ փչացնելով ամեն ինչ: Դա շատ կարեւոր է ոչ միայն մեր քաղաքի, այլեւ մեր երկրի համար: Նաեւ կցանկանայի, որպեսզի ՀՀ իշխանությունները ջանքեր գործադրեին Գյումրիում գործազրկության մակարդակը զգալիորեն նվազեցնելու, անօթեւանության հիմնախնդիրը վերջնականապես լուծելու համար: Հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մեր պատմական ժառանգությունը պահպանելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել «Կումայրի» պատմական արգելոցում ընդգրկված շենք-շինությունները: Մեր քաղաքին լրացուցիչ գրավչություն կհաղորդեր կանաչ տարածքների ավելացումը»,- լսեցինք նաեւ այսպիսի կարծիք:

«Քանի որ մեր քաղաքը Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկում է, կուզենայի գոնե ապահովված լիներ մինիմալ պայմաններով: Վերջին շրջանում բազմիցս տեսնում ենք, թե որքան ակտիվ ու բանիմաց են մեր երիտասարդները: Ու ամեն անգամ համոզվում, որ մեր քաղաքը ծաղկեցնողն ու սնողը իրենք են: Ուստի կառաջարկեի առաջին հերթին երիտասարդների ուսումնական ծրագրերի մշակում եւ համալսարան-գործատու կապի ստեղծում, որպեսզի կարողանանք բարձրացնել մեր կարծիքները, ուղիներ փնտրենք դրանց իրագործման համար, ավարտենք համալսարանը՝ աշխատելու, ոչ թե դիպլոմ ձեռքբերելու համար, մեր գիտելիքները ոչ թե արխիվացնենք, այլ կիրառենք ու նպաստենք մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը: Վերոհիշյալի շնորհիվ կփորձենք կանխել ուղեղների արտահոսքն ու էդ հոսքը կուղղենք մեր երկրի զարգացմանը, ու կնպաստենք գալիք սերնդի կյանքի գոնե բավարար մակարդակի ստեղծմանը»,- եզրափակեց մեր զրուցակիցներից մեկը:

Մի գեղեցկուհի աղջիկ էլ ասաց, թե երազում է այն մասին, որ գյումրեցի տղամարդիկ ոչ թե խոսքով քաջ լինեն, այլ իրականում, եւ լինեն անհամեմատ ավելի բարձր մակարդակի եւ ժամանակակից:

Ահա թե ինչ բան են ուզում գյումրեցի կանայք: Ընդամենը արժանապատիվ աշխատանք, ոչ այնքան բարձր աշխատավարձ, լուսավորված փողոցներ, շատրվան, մաքուր փողոցներ եւ քաղաքականապես գրագետ, կիրթ եւ համակրելի տղամարդիկ, ինչպես նաեւ քաղաքը եւ ժողովրդին սիրող իշխանություններ:

Դավիթ Գասպարյան

Գյումրի

 

website by Sargssyan