Թուրքիայում 22 փաստաբանի ձերբակալման օրդեր է տրամադրվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում անցյալ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած կադրային զտումների և լայնածավալ ձերբակալությունների շրջանակում այս անգամ իշխանությունների թիրախում են հայտնվել փաստաբաններն ու Թուրքիայում փաստաբանների գրասենյակի աշխատակիցները։
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը, Անկարայի հանրապետական դատարանը ստորագրել է 22 փաստաբանի և Փաստաբանների գրասենյակի 3 աշխատակցի (աշխատանքի բնույթը չի հստակեցվում) ձերբակալման օրդերները։
Հայտնի է, որ նրանցից 13-ն արդեն ձերբակալված են, մյուս 12-ը գտնվում են հետախուզման մեջ։
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: