«#Մանդատը չդնես». նոր ֆլեշմոբ ֆեյսբուքում ի աջակցություն Դավիթ Խաժակյանի
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր՝ դեկտեմբերի 18–ին, նոր ֆլեշմոբ է սկսվել՝ ի աջակցություն Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի։
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր՝ հասարակական, քաղաքական գործիչներ, գրառումներ են կատարում օգտագործելով «#Մանդատը չդնես» հեշթեգը։
Այսօր Դավիթ Խաժակյանի մանդատը վայր չդնելու կոչեր են արել նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբհյանը, Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկել է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը: