Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում
Հայաստանի կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին հարցը:
Այն օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ է ընդգրկված:
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը դուրս էր եկել խորհրդից: Խորհրդի անդամներին ուղղված նամակում 73-ամյա Մանուկյանը գրել էր, որ անիմաստ է համարում իր գործունեությունը ստեղված պայմաններում։